Շատ կարևոր է զգալ կյանքը, ժպտալ շատ և ծիծաղել լիաթոք։ Առավել գեղեցիկ և հմայիչ ժպիտի գրավականներից մեկը գեղեցիկ ատամնաշարն է։ Շատ հաճախ գեղեցիկ ատամները ուղղակի ասոցացվում են սպիտակ ատամների հետ։ Սակայն միշտ չէ, որ ատամները պահպանում են իրենց առողջ սպիտակ գույնն ու փայլը:
Ատամների գունափոխությունը կարող է ի հայտ գալ ժամանակի ընթացքում։ Գունափոխության վրա կարող են ազդել տարիքը, ժառանգականությունը, լնդային հիվանդությունները, ապրելակերպը և սովորույթները՝ սուրճ, ծխախոտ, թեյ, ոչ պատշաճ հիգիենայի կանոնների պահպանում, որոնք էլ հանգեցնում են ատամների դեղնությանը։
Ժամանակակից ստոմատոլոգիան ունի այս խնդրի լուծումը: Ատամների սպիտակեցման շնորհիվ ատամնաշարը դառնում է հնարավորինս սպիտակ և ձեռք է բերում առողջ տեսք։
Եթե արդեն հոգնել եք Ձեր ատամների դեղնությունից և ուզում եք վերականգնել ատամնաշարի երբեմնի փայլը և սպիտակությունը, ապա Ձեզ ենք առաջարկում ատամների սպիտակեցման ծառայություն Երևանի լավագույն ստոմատոլոգիական կլինիկաներից մեկում՝ Elix clinic –ում։
Ատամների սպիտակեցումը բավականին բարդ և պատասխանատու գործընթաց է, ուստի հետագա տհաճ հետևանքներից խուսափելու համար պետք է դիմել միայն բարձրակարգ մասնագետների։ Elix clinic-ի երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետները կանեն հնարավոր ամեն ինչ՝ կտեղեկացնեն Ձեզ բոլոր հակացուցումների մասին, կբացահայտեն ատամների դեղնության պատճառը և կվերացնեն այն՝ պարգևելով Ձեզ սպիտակ ատամնաշար։
Մեր ստոմատոլոգիական կենտրոնում իրականացվում են ատամների սպիտակեցման հետևյալ տեսակները՝
Ատամների սպիտակեցման գինը տարբեր է՝ կախված Ձեր նախընտրած մեթոդից:
Օֆիսային սպիտակեցումը կատարվում է լուսային սպիտակեցոման միջոցով, որը իրականացվում է ամբողջությամբ և անմիջապես մասնագետի կողմից կլինիկայում։ Ատամների օֆիսային սպիտակեցման արժեքը 69 000 դրամ է։ Այն համարվում է արագ և ժամանակակից մեթոդ ատամների դեղնությունից ազատվելու համար։ Ատամներին քսվում է սպիտակեցման գել, որն էլ իր հերթին ակտիվանում է լուսային մեթոդով։
Տնային սպիտակեցումը կատարվում է տանը՝ կապպաներով։ Ամբողջ գործընթացը գտնվում է մասնագետի հսկողության տակ։ Ատամների տնային սպիտակեցման արժեքը 59 000 դրամ է։
Այս միջամտություններից հետո ատամները ստանում են իրենց առավելագույն սպիտակ գույնը։
Ատամների սպիտակեցման վերաբերյալ ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել մեր մասնագետներին խորհրդատվության համար։ Մեր բժիշկները միշտ մեծ սիրով և պատրաստակամությամբ կօգնեն Ձեզ։
Elix Clinic-ը Երևանում առաջարկում է պրոֆեսիոնալ ատամների սպիտակեցում՝ անվտանգ և էֆեկտիվ մեթոդներով, առանց վնասելու էմալը։
Ատամների սպիտակեցման գինը կախված է մեթոդից․ լուսային (լազերային) սպիտակեցումը սկսվում է մոտ 40,000֏-ից։ Մանրամասները հնարավոր է ստանալ անվճար խորհրդատվության ընթացքում։
Ո՛չ, Elix-ում օգտագործվում են ժամանակակից, անվտանգ նյութեր, որոնք չեն վնասում էմալը։
➬ Արդյունքն ինչքա՞ն ժամանակ է պահպանվում։
Միջինը՝ 6 ամսից մինչև 2 տարի՝ կախված ձեր սննդակարգից և խնամքից։
➢ Սպիտակեցման ընթացքում ցավ կամ զգայունություն լինո՞ւմ է։
Հնարավոր է ժամանակավոր զգայունություն, բայց հաճախորդների մեծ մասը նշում է մեղմ կամ առանց ցավի ընթացք։
➢ Կարելի՞ է սպիտակեցնել միայն վերին ատամները։
Այո՛, հաճախորդի ցանկությամբ կարելի է մասնակի սպիտակեցում։
➣ Սպիտակեցումից հետո պետք է խուսափել սուրճից ու գինուց՞։
Այո՛, առաջին 48 ժամում խորհուրդ է տրվում խուսափել ներկող սննդից՝ ավելի լավ արդյունքի համար։
➢ Արդյո՞ք կա ապառիկ տարբերակ։
Այո՛, Elix-ում հասանելի է ապառիկ համակարգ՝ նաև սպիտակեցման համար։