Որոշ երեխաների մոտ բերանի խոռոչի կառուցվածքի խանգարման հետևանքով առաջանում են մի շարք խնդիրներ՝ սխալ ծծելը կամ ծծակով ուտել դժվարանալը, անհասկանալի խոսքը և այլն։ Կարճ սանձիկը բավականին հաճախ հանդիպում է նորածինների մոտ:
Կարճ սանձիկի հատումը անցավ է, կար չի դրվում, սպի չի մնում: Պլաստիկան իրականացվում է 5-9 տարեկանում, քանի որ այդ տարիքում արդեն նկատելի են դառնում ֆոնետիկ խոսքի խանգարումները:
Հետվիրահատական շրջանում կարևոր է սննդակարգից բացառել պինդ բանջարեղենը, կոշտ և տաք սնունդը, հարկավոր է մանրակրկիտ հետևել բերանի խոռոչի հիգիենային:
Սանձիկի հատման ցուցումները հետևյալն են՝
1․ բուժում օրթոդոնտի մոտ
2․լնդերի ռեցեսիա և բորբոքում
3․ատամների իմպլանտացիա
4․պարոդոնտի բուժման բարդացում
5․շարժական պրոթեզի ֆիքսացիա
Չափահասների դեպքում սանձիկի հատումը իրականացվում է անզգայացմամբ և կար է դրվում։