կոմպոզիտային վինիրներ

Կոմպոզիտային վինիրներ

Կոմպոզիտային վինիրները հատուկ կոմպոզիտային նյութից(պլոմբա) են պատրաստվում և ունեն ատամը երեսպատող ֆունկցիա:

Այս մեթոդիկան կարող է արդյունավետ կերպով շտկել ատամների տարբեր կոսմետիկ թերություններ, ինչպիսիք են անհարթությունները, բծերը, ատամների աննշան շեղված դիրքը և այլն:

Արդյունքը` գեղեցիկ, բնական և ինքնավստահ ժպիտն է: ️

Կոմպոզիտային վինիրների ցուցումներ․

Կոմպոզիտային վինիրները հիանալի լուծում են շատ պացիենտների համար, ովքեր ունեն ատամնաբուժական կոսմետիկ խնդիրներ:

Կոմպոզիտային վինիրների օգտագործումը խորհուրդ է տրվում հետևյալ դեպքերում.

- ատամի էմալային շերտի թերություններ

- միջատամնային տարածությունների առկայություն (դիաստեմա)

- դեղին կամ պիգմենտավորված ատամներ

- փոքր քերծվածքներ և ճաքեր: ️

Կոմպոզիտային վինիրների հակացուցումներ.

Ինչպես ցանկացած բժշկական պրոցեդուրա, կոմպոզիտային վինիրներն ունեն որոշ հակացուցումներ։

Կոմպոզիտային վինիրների օգտագործումը կարող է անցանկալի լինել հետևյալ դեպքերում.

- ատամների գերզգայունություն

- ատամի կարծր հյուսվածքների քայքայում կամ կարիես

- ատամի էմալի բավարար ծավալի բացակայություն՝ վինիրներն ապահով ամրացնելու համար: ️

Կոմպոզիտային վինիրների ծառայելու ժամկետը․

Կոմպոզիտային վինիրներն ունեն երկար ծառայելու ժամկետ՝ պատշաճ խնամքի և ատամնաբույժի կանոնավոր այցելությունների դեպքում: Միջին հաշվով, կոմպոզիտային վինիրների ծառայության ժամկետը 5-ից 7 տարի է, բայց լավ խնամքով նրանք կարող են ավելի երկար ծառայել:

Վինիրների կյանքը երկարացնելու համար խորհուրդ է տրվում.

- Պարբերաբար այցելել ատամնաբույժին՝ վերահսկելու վինիրների վիճակը:

-Խուսափել ատամները կոպիտ իրերով վնասելուց (օրինակ՝ ատամներով շշերը բացելուց):

-Պահպանել բերանի խոռոչի պատշաճ հիգիենան: Կոմպոզիտային վինիրների առավելություններն ու թերությունները.

Կոմպոզիտային վինիրների առավելությունները.

Էսթետիկ գրավչություն.

Ատամների հղկման նվազագույն աստիճան.

Կոմպոզիտային վինիրները ատամի էմալի ավելի քիչ հղկում են պահանջում, քան կերամիկական պսակներով շտկելը:

Արագ գործընթաց.

Վինիրի պրոցեդուրան համեմատաբար արագ է և երկար վերականգնման ժամանակ չի պահանջում:

Կոմպոզիտային վինիրների թերությունները․

Ծառայության ժամկետը:

Թեև վինիրների կյանքի տևողությունը բավականին ադեկվատ է, սակայն որոշ ժամանակ անց դրանք կարող են փոխարինվել:

Զգայունություն.

Որոշ պացիենտներ կարող են ունենալ դարձելի գերզգայունություն վինիրներից հետո։

Կոմպոզիտային վինիրներով բուժման ընթացակարգը:

Խորհրդատվություն և պլանավորում:

Պրոցեդուրայի սկզբում բժիշկը խորհրդակցություն է անցկացնում բիւժառուի հետ՝ քննարկելով նրա ակնկալիքներն ու նպատակները։ Այնուհետեւ նախատեսվում է վինիրների ապագա դիզայնը՝ հաշվի առնելով նյութի ձեւը, չափը եւ երանգը։

Ատամների պատրաստում.

Նախքան կոմպոզիտային վինիրներ կիրառելը բժիշկը խնամքով մշակում է ատամների մակերեսը՝ հեռացնելով էմալի բարակ շերտը։ Սա անհրաժեշտ է վինիրների համար տարածություն ստեղծելու և բնական տեսք ապահովելու համար։

Երանգների ընտրություն.

Բժիշկը օգնում է պացիենտին ընտրել կոմպոզիտային խեժի համապատասխան երանգը, որպեսզի վինիրները ներդաշնակորեն միախառնվեն մնացած ատամների բնական գույնի հետ:

Կոմպոզիտային խեժի կիրառում.

Ատամների մակերեսին շերտ առ շերտ կիրառվում է հատուկ կոմպոզիտային նյութ։ Բժիշկը մոդելավորում և ձևավորում է վինիրներ՝ հաշվի առնելով հիվանդի ժպիտի անհատական առանձնահատկությունները։

Կարծրացում և փայլեցում:

Պահանջվող ձևն ու կառուցվածքը ստեղծելուց հետո վինիրները կարծրանում են հատուկ լույսի միջոցով: Այնուհետև փայլեցնում են դրանց փայլ և հարթ մակերես հաղորդելու համար։

Կոմպոզիտային վինիրների խնամք.

Կանոնավոր մաքրում.

Կոմպոզիտային վինիրներ տեղադրելուց հետո հատուկ ուշադրություն է պետք դարձնել բերանի խոռոչի կանոնավոր հիգիենային։ Պետք է խոզանակել ատամները օրը երկու անգամ և թել օգտագործել:

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2024 Elixclinic | All rights reserved.