Պացիենտի մոտ առկա էր ատամների ամբողջական կորուստ վերին ծնոտում, ինչի հետևանքով փակվել էր ժպիտը, խախտվել էր շուրթերի հենարանը և դեմքի արտահայտությունը դարձել էր ավելի հոգնած։
Իրականացվել է վերին ծնոտի ամբողջական վերականգնում դենտալ իմպլանտների միջոցով։ Իմպլանտների վրա ֆիքսվել է մշտական օրթոպեդիկ կոնստրուկցիա՝ վերականգնելով ատամների բնական տեսքը, ժպիտի գիծը և ծամելու ֆունկցիան։
Արդյունքում պացիենտը ստացել է բնական, լուսավոր և վստահ ժպիտ։