Ֆրանսիայից՝ Հայաստան. երբ ժպիտդ վստահում ես բժշկին՝ անկախ հեռավորությունից։ Մեր շատ սիրելի բուժառուն եկել էր՝ վերականգնելու իր ատամնաշարն ու ժպիտը։ Առջևում բարդ և բազմափուլ բուժում էր, որի յուրաքանչյուր քայլը մանրակրկիտ պլանավորել էինք։
Ստորին ծնոտում տեղադրել ենք 5 նոր իմպլանտ և պահպանել նախկինում տեղադրվածներից մեկը՝ վերականգնումն իրականացնելով ընդհանուր 6 իմպլանտի վրա։
Վերին ծնոտի կողմնային հատվածներում տեղադրել ենք 4 իմպլանտ՝ պահպանելով առջևի բնական ատամները։
Կատարել ենք նաև լնդային պլաստիկ միջամտություններ՝ հնարավորինս վերականգնելով լնդի կորցրած ծավալը։ Բուժումն ավարտել ենք անհատապես պատրաստված ցիրկոն-կերամիկական վերականգնումներով։
Արդյունքում վերականգնվել են ատամնաշարն ու ժպիտի ներդաշնակությունը։ Դեմքի ուրվագծերն ավելի արտահայտիչ են դարձել՝ հաղորդելով ավելի երիտասարդ տեսք։
Շնորհակալ ենք վստահության և բուժման այս ճանապարհը մեզ հետ անցնելու համար