Լրիվ շարժական պրոթեզները բավականին հեշտ է օգտագործել: Այս պրոթեզները հարկավոր է հանել միայն պրոթեզը մաքրելու համար: Այն հարկավոր է մաքրել ամեն սնունդ ընդունելուց հետո: Եթե չկա այդպիսի հնարավորություն կարելի է սահմանափակվել օրը երկու անգամ մաքրելով, բայց ոչ պակաս:
Հիշեք որ, նույնիսկ ամենաորակյալ պրոթեզը կծառայի էլ ավելի երկար, եթե նրան ճիշտ խնամել: Ճիշտ խնամքի համար միշտ կարող եք դիմել ստոմատոլոգի: Մասնագետը կբացատրի, թե ինչպես ճիշտ հոգ տանել, թե սեփական ատամների և թե արհեստական կոնստրուկցիաների մասին: Ինչպես նաև կընտրի բերանի խոռոչին համապատասխան հիգիենայի միջոցներ: