Elix Clinic ստոմատոլոգիական կլինիկան ունի առցանց ստոմատոլոգիական խորհրդատվության ծառայություն արտերկրի բնակիչների համար:
➤ Հարմարավետություն.
Բժշկի հետ հեռախոսով կամ տեսազանգով շփվելը ձեր ցանկալի վայրից` հարմար կլինի և էմոցիոնալ առումով հանգիստ,կխնայեք ձեր ժամանակը։
➤ Հասանելի մասնագիտական օգնություն.
Ներկայումս կլինիկայում աշխատում են բարձրակարգ մասնագետներ։ Եվ դուք կարող եք խորհրդատվություն և մասնագիտական կարծիքներ ստանալ օրթոդոնտից, թերապևտից, օրթոպեդից, վիրաբույժից, իմպլանտոլոգից (կախված ձեր խնդրի բնույթից):Այստեղ գործում է բժիշկների նեղ մասնագիտացման առավելությունը։
➤ Նախնական խորհրդատվություն՝ պլանավորման և արդյունավետ բուժման նախապատրաստում.
Առցանց, կարող եք բժշկի հետ քննարկել ձեզ անհանգստացնող խնդիրը կամ պարզաբանել ախտորոշումը, որը կասկածում եք: Բժիշկը հստակ կբացատրի հիվանդության էությունը և բուժման հնարավոր տարբերակները: Եթե ապագայում պլանավորում եք ուղղել կծվածքը, տեղադրել վինիրներ կամ իմպլանտներ, սպիտակեցնել կամ հեռացնել ատամները, բայց չգիտեք, թե որտեղից սկսել, ապա նախնական առցանց խորհրդատվությունը կօգնի ձեզ որոշել հետագա գործողությունների ուղղությունը:
Օնլայն խորհրդատվությունը հիանալի հնարավորություն է առաջատար մասնագետների հետ խորհրդակցելու Հայաստանի և արտերկրի բոլոր բնակիչների համար, ովքեր վաղուց ցանկանում են այցելել մեր կլինիկա՝ մասնագիտացված բժշկի հետ հանդիպման համար: Հիմա հեռավորությունը խնդիր չէ, կարող եք ստանալ նախնական խորհրդատվություն, առաջարկություններ և հետագա բուժման պլան՝ հեռակա կարգով տեսազանգով կամ հեռախոսով:
Elix Clinic-ում ստոմատոլոգի առցանց խորհրդատվություն ստանալու համար ձեզ անհրաժեշտ է.
1. Զանգահարել կլինիկա և տեղեկացնել ադմինիստրատորին առցանց խորհրդատվություն ստանալու ցանկության մասին,կամ գրել մեր ֆեյբուքյան կամ ինստագրամյան էջերին և թողնել կոնտակտները։Եթե ունեք ռենտգեն, 3D կամ ախտորոշման այլ ֆայլ, ադմինիստրատորը ձեզ կտրամադրի էլեկտրոնային հասցե, և կարող եք ախտորոշման արդյունքներն ուղարկել բժշկին՝ նախքան խորհրդատվությունը ստուգելու համար:
2. Ադմինիստրատորը կնշանակի ձեզ համար հարմար հաղորդակցման ժամանակը,եղանակը և կնշանակի բժշկի հետ խորհրդակցություն:
3. Ախտորոշման արդյունքները պետք է լինեն, ոչ ավելի, քան 2 ամիս առաջ արված, որպեսզի մասնագետները կարողանան ուսումնասիրել և եզրակացություն տալ:
4. Վճարումները կատարելուց և օրն ու ժամը ֆիքսելուց հետո, նշանակված ժամին դուք պետք է կապի մեջ լինեք ձեր ընտրած հաղորդակցման մեսենջերում` առցանց խորհրդատվություն ստանալու համար:
Բուժման նախնական պլանը սովորաբար 90%-ով համընկնում է վերջնականի հետ։ Սակայն բուժման սխեմաների և մեթոդների փոփոխականության պատճառով մի շարք մանրամասներ պետք է քննարկվեն բժշկի հետ անձնական հանդիպման ժամանակ, որպեսզի բժիշկը, հետազոտության արդյունքների և անհրաժեշտ լրացուցիչ ուսումնասիրությունների հիման վրա կարողանա ճշգրիտ ախտորոշում կատարել և կազմել բուժման վերջնական պլան:
Ձեր առողջության մասին հոգալը մեր հիմնական նպատակն է։ Մենք պատրաստ ենք օգնել նույնիսկ այն իրավիճակում, երբ դուք չեք կարող այցելել մեր կենտրոն: