Պացիենտի մոտ առկա էր ատամների բացակայություն և ծամողական ֆունկցիայի խանգարում, ինչի պատճառով ժպիտը լիարժեք չէր բացվում, իսկ շուրթերը չունեին բավարար հենարան։
Բուժման ընթացքում կատարվել է իմպլանտներով ամբողջական վերականգնում։ Տեղադրված իմպլանտների վրա պատրաստվել է անհատական մշտական կոնստրուկցիա՝ հաշվի առնելով ատամների ձևը, գույնը, կծվածքը և դեմքի ընդհանուր համամասնությունները։
Արդյունքում վերականգնվել է լիարժեք ժպիտը, ծամելու հարմարավետությունը և դեմքի ավելի բնական, երիտասարդ տեսքը։