Էլայները բրեկետների այլընտրանքային տարբերակ է,որը շարժական սարքավորում է: Պատրաստվում է թափանցիկ թեթև պլաստիկից:Չի առաջացնում ալերգիա:
Անտեսանելի են և ատամների վրա չեն երևում: Հարմար է կրել քանի որ հարթ են: Ավելի քիչ եք այցելում օրթոդոնտին: Հիգիենան առանձնահատուկ չէ: Ցանկացած ըմպելիք խմելիս (բացի ջրից)և սնվելիս կարող եք հանել այն:
Էլայներներով բուժման փուլերը․
Խորհրդատվություն, որի ընթացքում կատարվում է զննում, կազմվում է բուժման պլան։
Դիագնոստիկ փուլ․
Կատարվում է չափսի ստացում և ապագա ժպիտի 3D մոդելավորում:
Բուն բուժում․
Բուժման ժամկետը կախված է անհատական խնդրից։
Էլայներները ոչ միայն արդյունավետ կարգավորում են ատամները, այլև աստիճանաբար ձևավորում են նոր սովորություններ և բարձրացնում կյանքի որակը: Էլայներներով դուք ավելի ուշադիր կդառնաք հիգիենայի հանդեպ։ Այն էլ՝ առանց բարդությունների։
Էլայներները հեշտությամբ հանվում են լվանալու ժամանակ, և դուք կցանկանաք ավելի հաճախ ու ավելի լավ մաքրել ատամները՝ պահպանելով կապպաների մաքրությունը և թափանցիկությունը։ Մեծանում է ինքնավստահությունը, հեշտանում է շփումը:
Օրթոդոնտիկ բուժում անցած մարդիկ նշում են, որ այլևս խնդիրներ չունեն անձնական և գործնական հարաբերություններում, ավելի հեշտ են ծանոթություններ սկսում, չեն վախենում հրապարակային ելույթներից և ավելի արագ հասնում մասնագիտական աճի։ Էլայներները օգնում են նիհարել: Քանի որ կապպաները պետք է կրել օրական առնվազն 22 ժամ, բուժառուները հրաժարվում են անառողջ սննդից և նախընտրում առողջ սննդակարգ՝ ի նպաստ կատարյալ ժպիտի։
Պատրա՞ստ եք փոխել ձեր կյանքը դեպի լավը։ Գրանցվեք խորհրդատվության զանգահարելով +37455763080 հեռախոսահամարով
Elix Clinic-ը Երևանում առաջարկում է թափանցիկ և բարձր որակի էլայներներ՝ փորձառու օրթոդոնտների կողմից, բացառիկ անհատական մոտեցմամբ։
Elix-ում էլայներների գները սկսվում են մոտ 400,000֏-ից։ Կախված բուժման տևողությունից և ատամնաշարի կառուցվածքից, գինը կարող է տարբեր լինել։ Գործում է նաև ապառիկ վճարման հնարավորություն։
Բրեկետները ֆիքսված են և տեսանելի, իսկ էլայները՝ շարժական, թափանցիկ և գրեթե աննկատ։ Էլայներները հարմար են նրանց, ովքեր ուզում են ուղղել ատամները՝ առանց տեսանելի մեխանիզմների։
➫ Էլայները հարմար ե՞ն բոլորի համար
Ոչ բոլոր դեպքերում։ Նախ Elix-ի մասնագետը գնահատում է ատամնաշարը, և միայն հարմարության դեպքում առաջարկվում է բուժում էլայներով։
➬ Որքա՞ն է տևում բուժման ընթացքը
Բուժման միջին տևողությունը 6–12 ամիս է, սակայն ամեն բան կախված է կոնկրետ դեպքից և անհրաժեշտ ուղղումների ծավալից։
Ո՛չ։ Ուտելուց առաջ պետք է հանել դրանք՝ կանխելու վնասը և ապահովելու պատշաճ խնամք։
➢ Կարելի՞ է միայն վերին կամ ստորին ատամներին դնել էլայներ
Այո՛։ Հնարավոր է դնել միայն վերին կամ ստորին ատամնաշարի համար՝ ըստ անհրաժեշտության։
Այո՛։ Elix Clinic-ը տրամադրում է ճկուն ապառիկ համակարգ՝ էլայներների համար։
➫ Ինչու՞ ընտրել հենց Elix Clinic-ը
Elix-ը առաջարկում է անվճար խորհրդատվություն և ունի սեփական ատամնատեխնիկական լաբորատորիա, որը զգալիորեն արագացնում է բուժման ամբողջ ընթացքը։