Մերին երկար տարիներ ապրել է Հունաստանում և միշտ ցանկացել է վերափոխել իր ժպիտը՝ պահպանելով բնական տեսքն ու դեմքի ներդաշնակությունը։ Նրա համար կարևոր էր գտնել մասնագետների թիմ, որոնց կարող էր վստահել անգամ հեռվից՝ առանց շտապ կամ ռիսկային որոշումների։
Elix Clinic-ին Մերին ծանոթացել է սոցիալական ցանցերի միջոցով՝ ուսումնասիրելով իրականացված աշխատանքներն ու մոտեցումը պացիենտների հետ։
Առցանց խորհրդատվության ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստան այցի ժամկետները, բուժման պլանը և սպասվող արդյունքը։
Չնայած սեղմ ժամանակին՝ բուժումն իրականացվեց հանգիստ և կազմակերպված մթնոլորտում՝ թիմային աշխատանքի շնորհիվ։
Արդյունքում Մերին վերադարձավ Հունաստան բնական, էսթետիկ ժպիտով և վստահությամբ, որ ընտրությունը ճիշտ էր։