Անիտան, մեր կենտրոնի հմայիչ պացիենտը, ժամանել էր Հայաստան Ֆրանսիայից՝ իր ժպիտը վինիրներով վերականգնելու նպատակով, մինչ ժամանելը, գտնվելով Ֆրանսիայում, դիմել էր Elix Clinic-ի օնլայն խորհրդատվությանը։ Մեր թիմը մանրամասն լսելով նրա գանգատները, արդյունավետ կոնսուլտացիա էր անցկացրել և կազմել բուժման նախնական ծրագիր։
Պացիենտի Հայաստան ժամանելուն պես Elix Clinic-ի մասնագետների կողմից առաջարկվեց հատուկ փաթեթ, որը ներառում էր ոչ միայն բարձրակարգ ստոմատոլոգիական ծառայություն, այլև ամբողջական հարմարավետություն․ հյուրանոցային կացություն, մեքենայով տեղափոխում և մշակութային տուրեր Հայաստանի ամենագեղեցիկ վայրերում։
Բուժական ծրագրի հետ մեկտեղ Անիտան այցելեց Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրեր, Գառնի և Գեղարդ, ինչպես նաև Ծաղկաձոր, Սևան և Էջմիածնի Մայր Տաճար՝ ստանալով ոչ միայն առողջ ժպիտ, այլև անմոռանալի հիշողություններ Հայաստանից։
Elix Clinic-ում մենք հավատում ենք, որ բարձրակարգ բուժօգնությունը կարող է համակցվել հարմարավետությամբ ու բացառիկ փորձառությամբ։ Մեր հատուկ փաթեթները հասանելի են բոլոր արտասահմանյան պացիենտների համար, ովքեր ցանկանում են համատեղել որակյալ բուժումը և հանգիստը Հայաստանում։