Մրգաթթուների հիմքով պիլինգը պարունակում է 5 տարբեր թթուներ, որոնց շնորհիվ այն ունի կիրառության լայն սպեկտր։ Ցուցված է մաշկի բոլոր տեսակների համար, նույնիսկ՝ զգայուն։
Մրգաթթուների հիմքով պիլինգը բարձրացնում է մաշկի դիմադրողականությունը, խոնավության աստիճանը, կարգավորում է մաշկի PH-ը, հարթացնում է մաշկի գույնը, մաքրում է մաշկի եղջերային շերտը, խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը, կրճատում է ծակոտիները և կարգավորում ճարպարտադրությունը, ամրանում են արյունատար անոթների պատերը և լավանում է միկրոցիրկուլյացիան։ Պիլինգը կարելի է կրկնել տարին 2-3 անգամ։
• գերզգայունություն նյութի ակտիվ բաղադրիչների նկատմամբ
• սուր բորբոքային ցան
• հերպես
• պիոդերմա
• մաշկի ամբողջականության խախտում
• հղիություն և լակտացիա