Կաթնաթթվային պիլինգն ունի կաթնային թթվով հիմք, որն ապահովում է լավ թափանցելիություն մաշկի խորը շերտեր։ Պիլինգը նպաստում է էպիդերմիսի հաստության նվազեցմանը և եղջերային շերտի թուլացմանը։
Պրեպարատն ունի արտահայտված սպիտակեցնող, շերտազատող և բակտերիաստատիկ ազդեցություն։ Ցուցված է լուսածերացման, հիպերպիգմենտացիայի, ջրազրկված և ատոնիկ մաշկի, սեբորիայի և կոմեդոնային ձևի ակնեի դեպքում։
• գերզգայունություն նյութի ակտիվ բաղադրիչների նկատմամբ
• սուր բորբոքային ցան
• հերպես
• պիոդերմա
• մաշկի ամբողջականության խախտում
• հղիություն և լակտացիա