Elix Dental Lab-ի թիմ

Elix Lab-ի թիմը

Elix Lab-ում յուրաքանչյուր աշխատանք ծնվում է մասնագիտության հանդեպ սիրուց և նվիրվածությունից։ Մենք հավատում ենք, որ գեղեցիկ ժպիտը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ տեխնիկական գիտելիքը համադրվում է արվեստի և ճշգրտության հետ։ Մեր թիմը համատեղում է փորձը, նորարարական մտածողությունը և անընդհատ զարգացման ձգտումը։

Արմեն Մելքոնյան — ավագ կերամիստ՝ ավելի քան 15 տարվա փորձով։ Նրա ձեռքերով ստեղծվում են ամենաբնական և նուրբ վինիրները, որոնք ձևավորում են ժպիտի իսկական էսթետիկան։ Արմենը նաև Elix Lab-ի ներսում իրականացնում է ուսումնական կուրսեր՝ փոխանցելով իր գիտելիքն ու փորձը նոր սերնդի տեխնիկներին։ Նրա ղեկավարությամբ ձևավորվում են այն մասնագետները, ովքեր վաղը կշարունակեն մեր արժեքներն ու որակի ստանդարտները։

Պետրոս Գալստյան — պրոթեզիստ՝ շարժական կոնստրուկցիաների և պերֆեկցիոնիստ ՝ աշխատանքի կազմակերպման հսկողության գծով։ Նրա փորձը և համակարգված մոտեցումը ապահովում են հստակ կազմակերպված աշխատանքային հոսք և արտադրական կարգապահություն։ Պետրոսը թիմի այն անդամներից է, ով միշտ հետևում է, որ յուրաքանչյուր փուլ իրականացվի առավելագույն պատասխանատվությամբ։

Էդգար Պետոյան — թվային դիզայներ։ Կարճ ժամանակում դարձել է լաբորատորիայի ամենաակտիվ զարգացող մասնագետներից մեկը։ Նրա դիջիթալ աշխատանքները միավորում են տեխնոլոգիան և գեղագիտական մտածողությունը՝ ստեղծելով ժամանակակից, բնական և բարձր ճշգրտությամբ «թվային ժպիտներ»։

Կարեն Հարությունյան — գիպսային աշխատանքների մասնագետ։ Նրանով է սկսվում յուրաքանչյուր մոդելի պատրաստման գործընթացը․ բժշկի կողմից ստացված չափսերից ձևավորվում է հստակ և ճշգրիտ հիմք, որի վրա շարունակում են աշխատել մյուս մասնագետները։ Կարենը առանձնանում է մանրակրկիտությամբ և պատասխանատվությամբ՝ ապահովելով, որ յուրաքանչյուր մոդել փոխանցվի կատարյալ վիճակում։ Բացի դրանից, նա պատասխանատու է լոգիստիկ կապի համար այլ կենտրոնների հետ՝ ապահովելով աշխատանքային հոսքի սահունությունը և ժամանակին հաղորդակցությունը։

Elix Lab-ի թիմը բաց է նոր գործընկերների համար։ Մենք սիրում ենք համագործակցել և մեր փորձը կիսել տարբեր կլինիկաների ու տեխնիկների հետ։ Մեր դռները մշտապես բաց են երիտասարդ մասնագետների առաջ․ նրանք միանում են թիմին, սովորում, աճում և դառնում Elix Lab-ի մշակույթի անբաժան մասը։

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2025 Elixclinic | All rights reserved.