Պերիոդոնտիտի բուժում

Պերիոդոնտիտի բուժումը

Պերիոդոնտիտը ատամի արմատի և ոսկրի միջև գտնվող հյուսվածքի բորբոքումն է։ Այն հաճախ առաջանում է որպես խորը կարիեսի և պուլպիտի բարդություն: Պերիոդոնտիտը կարող է ունենալ սուր և քրոնիկական ձևեր, և եթե չի բուժվում ժամանակին, կարող է բերել ատամի կորստի և ծանր բարդությունների, որոնք պահանջում են վիրաբուժական միջամտություն:

Պերիոդոնտիտի պատճառները և ախտանիշները․

Պերիոդոնտիտը սովորաբար զարգանում է որպես պուլպիտի բարդություն, որը հիմնականում առաջանում է կարիեսի պատճառով: Ինֆեկցիան սկզբում վնասում է էմալը, ապա դենտինը, ներթափանցելով ատամի պուլպա: Արդյունքում, բորբոքումը տարածվում է արմատների հատվածով, անցնելով շրջակա հյուսվածքներին և առաջացնելով պերիոդոնտիտ:

Պերիոդոնտիտի սուր ախտանիշները ներառում են՝

- Սկզբում թույլ, իսկ հետո ուժգնացող ցավեր,

- Ցավի ուժեղացում ծամելիս,

- Հաճախ ցավոտ շփում ատամների միջև,

- Ջերմաստիճանի բարձրացում,

- Լնդերի և այտի ուռածություն,

- Ատամի շարժունություն:

Քրոնիկական պերիոդոնտիտի ախտանիշները ավելի քիչ են արտահայտված, բայց մշտական են: Հիվանդները հաճախ բողոքում են ծամելիս անհանգստությունից և լարվածության զգացումից:

Պերիոդոնտիտի տեսակները․

Տեսակներ ըստ բորբոքված հյուսվածքների

- Ապիկալ - արմատի վերևի հատվածում բորբոքում,

- Կրավորային - լնդերի եզրերի բորբոքում, հաճախ վնասվածքային պատճառներով:

Տեսակներ ըստ կլինիկական ընթացքի

- Սուր - հանկարծակի բորբոքում,

- Քրոնիկական - երկարատև բորբոքում, որն առաջանում է սուր բորբոքման հետևանքով:

Պերիոդոնտիտի բուժման մեթոդները․

Պերիոդոնտիտի բուժումը սովորաբար երկարատև և համալիր է։ Պացիենտները պետք է մի քանի անգամ այցելեն ստոմատոլոգին՝ բորբոքումը և դրա հետևանքները վերացնելու համար:

Բուժման գործընթացը ներառում է՝

1. Կարիեսով վնասված հյուսվածքների հեռացում

2. Պուլպայի հեռացում խցիկից և արմատային խողովակներից

3. Արմատային խողովակների գործիքային մշակում

4. Խողովակների լվացում անտիսեպտիկներով

5. Հաճախ անհրաժեշտ է լնդի կտրվածք

6. Անտիբիոտիկներ և հակաբորբոքային դեղամիջոցներ՝ բորբոքումը նվազեցնելու համար,

7. Արմատային խողովակների լեցավորում և ատամի վերականգնում

Պերիոդոնտիտի բարդությունները․

Եթե պերիոդոնտիտը չի բուժվում կամ բուժվում է անորակ, հնարավոր է զարգանան հետևյալ բարդությունները՝

- Պերիոստիտ - վերնոստկրի բորբոքում,

- Աբսցես - թարախային խոռոչի ձևավորում,

- Կիստա - ոսկրային հյուսվածքի ռեզորբցիա և շարակցահյուսվածքային պարկի առաջացում,

- Օդոնտոգենսինուսիտ - վարակման տարածում դեպի սինուսներ(Հայմորյան խոռոչ),

- Օդոնտոգեն օստեոմիելիտ - ոսկրի բորբոքում և քայքայում,

- Ֆլեգմոնա - հարևան հյուսվածքների բորբոքում,

- Սեպսիս - բակտերիաների ներթափանցումը արյան մեջ, որ կարող է բերել ընդհանուր բորբոքային ռեակցիաների:

Պերիոդոնտիտի կանխարգելումը

Պերիոդոնտիտի հիմնական պատճառներն են խորը կարիեսը, ատամի վնասվածքները և անորակ ստոմատոլոգիական բուժումը։

Այսպիսով, կանխարգելման համար անհրաժեշտ է՝

- Խուսափել վնասվածքներից,

- Մանրակրկիտ ընտրել ստոմատոլոգին,

- Չուշացնել կարիեսի բուժումը:

Հիմնականում, պերիոդոնտիտի պատճառը պուլպայի բորբոքումն է, որը առաջանում է խորը կարիեսի հետևանքով: Հիվանդությունը զարգանում է տարիներ շարունակ: Հետևաբար, այցելեք ստոմատոլոգին 6-12 ամիսը մեկ անգամ, որպեսզի ժամանակին հայտնաբերեն և բուժեն կարիեսը, ինչը թույլ կտա խուսափել ծանր բարդություններից, այդ թվում պերիոդոնտիտից:

Կապվեք մեզ հետ լրացուցիչ խորհրդատվության և բուժման համար: Բարձրորակ ստոմատոլոգիական օգնություն ստանալու համար կարող եք դիմել մեր կլինիկային: Ծառայությունների արժեքը նշված է գնացուցակում, բայց վերջնական արժեքը կախված է օգտագործվող մեթոդներից և հիվանդության ծանրության աստիճանից:

Մեր կլինիկայի առավելությունները․

- Հաճախ հաջողվում է պահպանել պացիենտի սեփական ատամը

- Օգտագործում ենք տեղական և համակարգային բուժում՝ վարակները կանխարգելելու համար

Հնարավոր է հաջող բուժում նույնիսկ ամենածանր դեպքերում

- Ամբողջական անզգայացում՝ կիրառելով ինֆիլտրացիոն և հաղորդչական անզգայացում

- Սեփական ատամնատեխնիկական լաբորատորիա

- Հարմարավետ ընդունելություն և բարեհամբույր վերաբերմունք:

Լրացուցիչ խորհրդատվության և բուժման համար կարող եք զանգահարել ` +37455763080

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2024 Elixclinic | All rights reserved.