Ատամների էսթետիկ վերականգնումը ենթադրում է ատամների նախկին տեսքի, ձևի, գույնի և այլ տարրերի վերականգնում:
Ցանկալի արդյունքին հնարավոր է լինում հասնել ժամանակակից կոմպոզիտային նյութերի և հատուկ տեխնոլոգիաների միջոցով: Վերականգնումից հետո ատամները ազատվում են ջարդվածքներից և անհարթություններից: Ատամի հյուսվածքները վերականգնվում են հատուկ նյութերով, որոնք իրենց արտաքին տեսքով և որակական հատկանիշներով գրեթե չեն տարբերվում ատամի էմալից։
Էսթետիկ վերականգնման ժամանակ կարելի է փոխել ատամի ձևը, այն բարակեցնել կամ հաստացնել, երկարացնել կամ կարճացնել, կարելի է վերացնել ատամների միջև առկա ոչ մեծ ճեղքերը և տարածությունները, որոնք բավականին հաճախ են հանդիպում ստոմատոլոգիական պրակտիկայում: