Իմպլանտներով վերականգնում

Իմպլանտներով վերականգնում 16

Ժպիտի ամբողջական վերականգնում՝ համալիր բուժման միջոցով

➣ Այս կլինիկական դեպքում իրականացվել է ատամնաշարի ամբողջական ֆունկցիոնալ և էսթետիկ վերականգնում՝ անհատապես մշակված համալիր բուժման պլանով։
➣ Բուժման ընթացքում տեղադրվել է 7 իմպլանտ, իրականացվել են լնդային հյուսվածքների հաստացման և առանձին հատվածներում ոսկրային հյուսվածքի ավելացման միջամտություններ։
➣ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ատամների դիրքի, ձևի և համամասնությունների վերականգնմանը՝ ներդաշնակ ու բնական ժպիտ ձևավորելու նպատակով։
➣ Վերջնական վերականգնման համար կիրառվել են ցիրկոն-կերամիկական և E.max Press ամբողջակերամիկական կոնստրուկցիաներ՝ համադրելով ֆունկցիոնալությունն ու էսթետիկան։
➣ Վերջնական արդյունքի հետևում բուժման բազմաթիվ փուլեր են, մանրակրկիտ պլանավորում և յուրաքանչյուր դետալի նկատմամբ հետևողական աշխատանք։
Գեղեցիկ ժպիտը ոչ միայն ատամների տեսքն է, այլև դրանց ճիշտ համամասնությունների, ֆունկցիայի և դեմքի հետ ներդաշնակության ամբողջությունը։

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2026 Elixclinic | All rights reserved.