Elix Clinic-ի համահիմնադիր բժիշկ-ստոմատոլոգ Կարեն Թովմասյանը «Բարև Մայրիկ» միջոցառման ընթացքում հանդես եկավ կարևոր թեմայով՝ անդրադառնալով իմպլանտացիայի դերին ատամների բուժման պլանավորման մեջ նախքան հղիության պլանավորումը։
Բժիշկ Կարենը նշեց, որ հղիության ընթացքում ամենակարևորը ապագա մայրիկի առողջությունն է,և բերանի խոռոչի առողջությունը բացառություն չէ։
Հենց սա է պատճառը, որ հղիության պլանավորման ընթացքում պարտադիր է վերականգնել բացակա ատամները։
Ժամանակակից իմպլանտացիայի մեթոդը իսկապես հրաշքներ է գործում, հենց այս մասին խոսեց բժիշկը, նա ներկայացրեց իմպլանտացիոն շաբլոնների կիրառման առավելությունները վիրահատության ժամանակ։
Elix Clinic-ը շարունակաբար կարևորում է իր դերը հասարակական ու մասնագիտական նախաձեռնություններում՝ նպաստելով առողջ ապրելակերպի և ժամանակակից ստոմատոլոգիական մոտեցումների տարածմանը։