Ստոմատոլոգիա Երևանում

Համագործակցություն, որից ծնվում է վարպետություն

Ինչպե՞ս ստանալ բարձրակարգ արդյունք։ Իհարկե՝ միայն թիմային աշխատանքի, փորձի և գիտելիքի շարունակական փոխանակման միջոցով։

Elix Dental Lab-ը հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հայտնի ատամնատեխնիկ Գարիկ Գրիգորյանին, ում փորձն ու վարպետությունը կիսվեցին Elix թիմի հետ։ Դասընթացը ղեկավարեց բժիշկ Ռոբերտ Առաքելյանը, Elix Clinic-ի առաջատար ստոմատոլոգներից մեկը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ժամանակակից ատամնատեխնիկական մոտեցումները՝

➫  կարկասի նախապատրաստում հետագա կերամիկապատման համար,
➫  ֆրոնտալ (դիմային) ատամների ռեդուկցիա (cut back)
➫  կերամիկայով երեսպատում
➫​​​​​​​ մասնակիցների կողմից ատամների մշակում եւ պատրաստում երկրորդ փուլի համար
➫​​​​​​​  վերջնական կոնտուրավորում եւ պատրաստում ավարտական փուլին
➫​​​​​​​  փայլեցում (glaze)
➫ լուսանկարներ պորտֆոլիոյի համար

Այս թեմաների շուրջ մասնագետները վերլուծեցին նաև բժիշկ–ատամնատեխնիկ համագործակցության առանցքային փուլերը՝ սկսած պացիենտի սմայլ դիզայնից մինչև վերջնական վերականգնման միկրոդետալները։

Այս և նմանատիպ մասնագիտական հանդիպումները Elix Dental Lab-ի աշխատանքի հիմնասյուներից են։ Դրանք ոչ միայն հնարավորություն են տալիս կատարելագործվել, այլև խթանում են ընդհանուր զարգացման մշակույթը՝ միավորելով տարբեր երկրների մասնագետների փորձն ու տեսլականը։

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2025 Elixclinic | All rights reserved.