Լիլիթի համար ժպիտի փոփոխությունը երկար ժամանակ մնացել էր «հետո»-ի մեջ։ Ապրելով Անգլիայում՝ նա ցանկանում էր վստահ լինել, որ ընտրած կլինիկան կկարողանա հստակ կազմակերպել բուժումը սահմանափակ ժամանակում։
Elix Clinic-ի մասին Լիլիթը տեղեկացավ ծանոթների խորհրդով, ինչից հետո սկսեց ինքնուրույն ուսումնասիրել կլինիկայի մոտեցումը։
Նախնական օնլայն խորհրդատվությունը օգնեց ձևավորել հստակ պատկերացում բուժման ընթացքի մասին։ Հայաստանում գտնվելու ընթացքում գործընթացը կազմակերպվեց առանց լարվածության՝ թիմային աշխատանքի և հստակ ժամանակացույցի շնորհիվ։
Լիլիթը վերադարձավ Անգլիա վստահ ժպիտով և հանգիստ զգացողությամբ, որ ամեն ինչ անցել էր ճիշտ և կանխատեսելի։