Մեղրին՝ ապրելով ԱՄՆ-ում, երկար ժամանակ փնտրում էր մասնագետ, ում կարող էր վստահել իր ժպիտի վերափոխումը։ Սոցիալական ցանցերի միջոցով՝ Instagram-ում, նա ծանոթացավ բժիշկ Կարեն Թովմասյանի աշխատանքներին, ինչից հետո որոշում կայացրեց դիմել Elix Clinic։
Սկզբում Մեղրին ստացել է նախնական խորհրդատվություն մեր ԱՄՆ-ի գրասենյակի մասնագետի կողմից, այնուհետև ունեցել է առցանց կոնսուլտացիա բժիշկ Կարեն Թովմասյանի հետ, որի ընթացքում քննարկվել են թե՛ Հայաստան նրա այցը, թե՛ բուժման ընթացքը, թե՛ սպասելիքները։
Չնայած սեղմ ժամկետներին՝ Էլիքս թիմը պատվով անցավ այս վերափոխման ուղին գեղեցկուհի Մեղրիի հետ միասին։Այնպես որ մանրակրկիտ պլանավորման, մասնագիտական մոտեցման և թիմային աշխատանքի շնորհիվ բուժումը իրականացվեց ճիշտ սահմանված ժամկետնեդում։ Դե իսկ ստացված արդյունքը լիովին արդարացրեց սպասելիքները՝ Մեղրին ստացավ բնական, էսթետիկ և ներդաշնակ ժպիտ։