Սովորաբար ստոմատոլոգի մոտ ատամների սպիտակեցումը սկսվում է ուլտրաձայնային մաքրումից: Այն արդյունավետորեն մաքրում է ատամները տարբեր մնացորդներից՝ ինչպես նաև ատամնաքարերից: Մաքրմանը հետևում է ատամների փայլեցման գործընթացը՝ ապահովելով ատամի էմալի հարթ մակերեսը։
Ուլտրաձայնային մաքրումը չի վնասում ոչ ատամներին, ոչ ամբողջ օրգանիզմին, ատամնաքարերի հեռացումը ատամի էմալից՝միայն բարենպաստ ազդեցություն է ունենում ատամների վիճակի վրա:
Այսօր բժիշկները կարող են առաջարկել սպիտակեցման մի քանի տարբերակներ.
Air Flow – մշակում է ատամի էմալը՝ օգտագործելով ավազաշիթային մաքրման սկզբունքը: Սպիտակեցումն իրականացվում է սոդայի հատիկների և ջրի օգտագործմամբ։ Ավազային շիթը բարձր ճնշման տակ արդյունավետ մաքրում և սպիտակեցնում է ատամի էմալը: Առաջին կեսժամյա պրոցեդուրայից հետո ատամները դառնում են ավելի սպիտակ։ Սակայն այս մեթոդը հարմար չէ նրանց համար՝ում ատամները շատ մաշվածություն ունեն։
Air-Flow մաքրման ժամանակ ատամները գալիս են իրենց բնական բաց երանգին։
Կապպաներով - հասանելի է ինչպես ջրածնի պերօքսիդով, այնպես էլ առանց ջրածնի պերօքսիդի: Սա ատամների վրա քիմիական ազդեցություն է, որն ունի տեսանելի արդյունք, և կառավարելի է սպիտակեցնում ատամները։ Ստոմատոլոգը պատրաստում է կապպաներ,և տալիս հատուկ նյութ՝որը պացիենտը կրելով հասնում է իր համար ցանկալի արդյունքին։ Այսինքն այն հարցին,թե ինչպես սպիտակեցնել ատամները տնային պայմաններում,գալիս է պատասխանելու այս մեթոդը։
Zoom-ը ամենատարածված ատամների սպիտակեցման տեսակն է, որն այսօր առաջարկվում է բազմաթիվ ատամնաբուժական կլինիկաներում: Ատամի էմալի վրա կիրառվում է հատուկ գել, որն ակտիվանում (ֆիքսվում է) լամպի միջոցով։ Սա լուսային սպիտակեցման տեսակ է։
Լազերային համակարգ - սկզբունքը նման է նախորդ երկուսին, բայց այստեղ գելն ավելի արդյունավետ է ակտիվանում լույսի ավելի խիտ ճառագայթի շնորհիվ: Բացի այդ, եթե այլ համակարգերում սպիտակեցման գործընթացում ատամի մակերեսը տաքանում է, ապա այստեղ` ոչ: Սա թույլ է տալիս խուսափել նյարդերի վնասելուց և ատամները առողջ պահել:
➤ ատամների գերզգայունություն
➤ բերանի խոռոչի հիվանդություններ
➤ առջևի ատամների վրա պլոմբաների և պսակների առկայությունը
➤ հղիություն
➤ ալերգիկ ռեակցիաներ, որոշակի դեղամիջոցների անհամատեղելիություն
Երեխաների ատամների սպիտակեցումը նույնպես միշտ չէ, որ օգտակար է, քանի որ այս տարիքում էմալը դեռ բավականաչափ ամուր չէ:
Դա կախված է ատամների զգայունության աստիճանից: Ցավը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ատամների զգայունությունը նվազեցնող միջոցներ։ Ատամնաբույժը կընտրի հարմար տարբերակ: Ի՞նչ չի կարելի անել սպիտակեցումից հետո: Պետք է անպայման սահմանափակվել սննդի և խմիչքի մեջ (թեյ, սուրճ, սոդա, սոյայի սոուս, շոկոլադ արգելված է): Չի կարելի ծխել: Պարտադիր է պահպանել ատամների հիգիենան և ժամանակին խոզանակել միջին կարծրության խոզանակով։
Ատամների պրոֆեսիոնալ մաքրումը ատամնաբուժական կլինիկայում կօգնի հնարավորինս երկար պահպանել սպիտակեցման արդյունքները: Այս պրոցեդուրան խորհուրդ է տրվում իրականացնել տարին մեկ անգամ։
Սպիտակեցման պրոցեդուրան ուղղակիորեն չի վնասում ոչ մորը, ոչ էլ պտղին: Սակայն խորհուրդ չի տրվում այն իրականացնել հղիության ընթացքում, քանի որ կանանց մարմինը թույլ է լինում, կալցիումի պակաս կա, ատամները լրացուցիչ պրոցեդուրաների ենթարկելը ցանկալի չէ: