Ատամնաշապիկը ստոմատոլոգիական կոնստրուկցիա է, որը կիրառվում է ատամի կամ ամբողջ ատամնաշարի վերականգնման նպատակով:
Պրեսսկերամիկական և սովորական կերամիկայից շապիկները միմյանցից տարբերվում են միայն էսթետիկ հատկանիշներով, մի տարբերակում շեշտադրվում է շերտի հաստությունը, մյուսում՝ արդյունքն ապահովվում է ներկանյութերի միջոցով: Ցիրկոնի երկօքսիդի հիմքով պատրաստված շապիկները ևս արտաքինով չեն տարբերվում նախորդ երկուսից, քանի որ հիմքը, որի վրա հավաքվում է շապիկն, արդեն իսկ ունի գույն (մետաղի նման գորշ չէ): Սրա առավելությունն այն է, որ ատամի հյուսվածքը հղկելու անհրաժեշտությունն ավելի քիչ է, քան մետաղ-կերամիկական շապիկների դեպքում: Մյուս կարևորագույն առավելությունն այն է, որ այս նյութն օրգանիզմը հեշտ է ընդունում, այն ամբողջովին բիոիներտ նյութ է, լավ է ընդունվում բոլոր հյուսվածքների կողմից:
Պրեսս-կերամիկական և սովորական կերամիկայով պատրաստված շապիկները քիմիական կապով կարելի է ամրացնել ատամին և ստանալ կատարյալ հերմետիկություն: Իսկ ցիրկոնի դեպքում, այս հերմետիկությունը չի լինի ամբողջական, քանի որ որևէ տեսակի ցեմենտ այս նյութին ամբողջությամբ չի ամրանում: Այս դեպքում անհրաժեշտություն է լինում մեխանիկական ֆիքսման:
Աշխատանքում մենք կիրառում ենք երկօքսիդ ցիրկոնային շապիկներ այն դեպքում, երբ ատամի մեջ կան մետաղե գամիկներ կամ անհրաժեշտ է պատրաստել կամրջաձև պրոթեզ: Բոլոր մյուս դեպքերում կիրառում ենք առանց մետաղի պարունակության պսակներ, որոնք քիմիական կապով կարելի է ամրացնել ատամին՝ հետագա վնաս չպատճառելով դրան: