Պացիենտը մեզ դիմել էր նախկինում պատրաստված հեծանային հիմքով պրոթեզով, որը հենվում էր 4 իմպլանտի վրա։
Մանրամասն կլինիկական և ռենտգեն հետազոտությունից հետո ընտրվեց փուլային բուժման մոտեցում՝ նախ կատարելով ոսկրի ավելացում, որպեսզի հնարավոր լինի տեղադրել ևս 2 իմպլանտ։ Այս որոշումը բժշկականորեն հիմնավորված էր և ուղղված էր ավելի կայուն և երկարաժամկետ արդյունքի ապահովմանը։
Իմպլանտների տեղադրումից և վերականգնողական փուլից հետո պատրաստվեց 12 ատամից բաղկացած անշարժ ատամնաշար։
Ստացված կոնստրուկցիան ապահովում է ավելի բարձր կայունություն, լիարժեք ծամողական ֆունկցիա և բնական տեսք։ Արդյունքում պացիենտը ստացել է ավելի հարմարավետ լուծում, որը զգալիորեն բարելավել է նրա առօրյա կյանքի որակը։