Նշաթթվային հիմքով պիլինգը մակերեսային պիլինգ է, որը ստացվում է դառը նուշի պտուղներից։ Նշաթթուն յուղոտ բուրումնավետ թթու է, որն ունի հականեխիչ, հակաբորբոքային, եղջերալուծիչ, հակակորյակածին, փափկեցնող ազդեցություն։
Նշաթթուն չունի լուսազգայունացնող ազդեցություն, ինչի շնորհիվ այն կարող է անցկացվել նաև արևային բարձր ակտիվության շրջանում։
• հետպիլինգային վերականգնման ժամանակահատվածը կարճատև է,
• անվտանգ է մուգ մաշկի համար (գերպիգմենտավորման հավանականությունը չնչին է),
• կարելի է անցկացնել նուրբ ու զգայուն մաշկի դեպքում,
• կանխում է ինֆեկցիոն բարդությունների առաջացումը,
• ցուցված է կորյակային հիվանդության դեպքում։
• գերզգայունություն նյութի ակտիվ բաղադրիչների նկատմամբ
• սուր բորբոքային ցան
• հերպես
• պիոդերմա
• մաշկի ամբողջականության խախտում
• հղիություն և լակտացիա