Կերամիկական վինիրներ գինը, վինիրների արժեք

Կերամիկական վինիրներ

Կերամիկական վինիրները բարակ կերամիկական պատյաններ են, որոնք կիրառվում են ատամների առջևի մակերեսում՝ դրանց տեսքը բարելավելու համար: Դրանք կոսմետիկ ստոմատոլոգիայի ամենահայտնի մեթոդներից են, քանի որ կարող են պացիենտին գեղեցիկ ժպիտ պարգևել առողջ ատամի հյուսվածքի նվազագույն կորստով:

Կերամիկական վինիրները սովորաբար պատրաստվում են կերամիկայի բարակ շերտից, որը սերտորեն համապատասխանում է ատամի ձևին և գույնին: Դրանք կարող են օգտագործվել ատամների ձևը, չափը, գույնը և նույնիսկ դիրքը փոխելու համար:

Վինիրների կրման առավելությունները.

● Ինքնավստահության և գրավչության բարձրացում: Արդյունքում բարելավում է հոգեկան վիճակը։
● Պրոցեդուրայի ընթացքում ցավի բացակայություն։ 
● Հաշված օրերի ընթացքում հրաշալի արդյունք:
● Այլևս պետք չէ մտածել ատամների սպիտակեցման մասին:
● Ատամները պաշտպանված են լինում կարիեսից։
● Ատամները փայլում են բնական գույնով։

Վինիրների առավելությունների, տեղադրման և խնամքի մասին կարող եք կարդալ այս նյութի մեջ։

Վինիրներ Երևանում  | Հաճախ տրվող հարցեր

➣ Որտե՞ղ տեղադրել վինիրներ Երևանում։

Եթե փնտրում եք վստահելի Ստոմատոլոգիական կլինիկա՝ վինիրների համար, ապա Elix Clinic-ը Երևանում լավագույն ընտրությունն է։ Այստեղ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, իսկ պրոցեսը կատարվում է մեր ատամնատեխնիկական լաբորատորիայում՝ արագ, հստակ և պրոֆեսիոնալ։

➢ Ի՞նչ տեսակի վինիրներ են առաջարկվում Elix Clinic-ում։

Մենք առաջարկում ենք կոմպոզիտային և կերամիկական վինիրներ։ Կոմպոզիտայինները արագ ու մատչելի տարբերակ են, իսկ կերամիկականները՝ դիմացկուն ու ավելի էսթետիկ։

➣ Որքա՞ն արժեն վինիրները Երևանում։

Կոմպոզիտային վինիրների գները սկսվում են մոտ 40000 դրամից, իսկ կերամիկական վինիրների գները 80000 դրամից։ Elix Clinic-ում գործում է նաև ապառիկ տարբերակ՝ հասանելի պայմաններով։

➣ Վինիրները վնասու՞մ են բնական ատամը։

Ոչ, ճիշտ տեղադրման դեպքում ատամը չի վնասվում։ Elix Clinic-ում մենք կիրառում ենք պահպանողական մեթոդներ՝ առանց ավելորդ հղկման։

➣ Քանի՞ օրում են տեղադրում վինիրները։

Պրոցեսը սովորաբար տևում է 7-14 աշխատանքային օր։ Շնորհիվ մեր լաբորատորիայի՝ ամեն ինչ արվում է արագ ու ճշգրիտ։

➣ Կարելի՞ է վինիր տեղադրել միայն վերին կամ միայն ստորին ատամներին։

Այո՛, հաճախորդի ցանկությամբ հնարավոր է տեղադրել միայն վերին կամ ստորին ատամներին։

➢ Վինիրները որքան ժամանակ են պահպանվում։

Ճիշտ խնամքի դեպքում՝ կերամիկական վինիրները կարող են ծառայել մինչև 10-15 տարի։

➣ Կարելի՞ է վինիրներ տեղադրել ապառիկ տարբերակով։

Այո՛, Elix-ում կարող եք օգտվել հասանելի ապառիկ վճարման հնարավորությունից։

➣ Ինչու՞ ընտրել Elix Clinic վինիրների համար։

Elix-ը Երևանում եզակիներից է իր սեփական լաբորատորիայով, արագ ծառայություններով և անվճար խորհրդատվությամբ։ Դուք ստանում եք որակյալ բուժում և անհատական մոտեցում։

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2025 Elixclinic | All rights reserved.