Իմպլանտներով վերականգնում

Իմպլանտներով վերականգնում 11

12 իմպլանտ + կերամիկական ատամներ։

Մեր ամենասիրելի բուժառուներից մեկը, ում գլխավոր ցանկություններից մեկն էր՝ ընկերական միջավայրում, հանդիպումներին, սեղանի շուրջ իր ժպիտը լիներ ամենափայլունը, ամենագեղեցիկն ու առողջը։

Սկզբնական վիճակում առկա էր բավականին լուրջ խնդիր․ ատամները երկար տարիներ աշխատել էին գերծանրաբեռնված վիճակում, դիրքային և ֆունկցիոնալ խախտումներով։ Արդյունքում հեռացվեցին բոլոր վնասված ատամները, տեղադրվեց 12 իմպլանտ, իսկ վերջնական փուլում պատրաստվեցին կերամիկական ատամներ։

Այսօր արդեն 2,5 տարի է՝ բուժառուն գեղեցիկ ժպտում է, առողջ ժպտում է, պարբերաբար գալիս է իր չեքափներին և ամեն այցին՝ նույն լայն ժպիտով։

Նմանատիպ աշխատանքները հեշտ չեն։ Բայց երբ բուժառուն գալիս է վստահությամբ, դրական տրամադրվածությամբ և լիարժեք համագործակցությամբ, արդյունքը լինում է կանխատեսելի և բարձր մակարդակի։

Իսկ երբ այդ վստահությունն ու համագործակցությունը բացակայում են, նման բարդ բուժումները հաճախ պարզապես չենք էլ վարում

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2026 Elixclinic | All rights reserved.