Elix Dental Lab ատամնատեխնիկական լաբորատորիա

Ատամնատեխնիկական լաբորատորիա

Elix Clinic ստոմատոլոգիական կլինիկան ունի իր ատամնատեխնիկական լաբորատորիան, որը թույլ է տալիս մեզ աշխատել ավելի արագ և ավելի արդյունավետ՝ միաժամանակ խնայելով ձեր ժամանակը և գումարը:

Սեփական լաբորատորիայի առավելություններն անհերքելի են։ Բուժառուները ովքեր ունեն բարդ ծառայությունների կարիք, հաճախակի այցելությունների կարիք են ունենում ատամնաբույժին և այս պարագայում բուժառուներին մատուցվում են կոմպլեքս ծառայություններ, որոնց շնորհիվ բուժառուն շահում է ժամանակ և տնտեսում գումար:

Կլինիկայում մեր սեփական ատամնատեխնիկական լաբորատորիան ունենալը, մեզ թույլ է տալիս ավելի ճկուն լինել բուժառուի պահանջների նկատմամբ և անհրաժեշտ պրոդուկտները պատրաստել շատ սեղմ ժամկետում:

➤ Ատամնատեխնիկական լաբորատորիայում կատարվում են հետևյալ աշխատանքները.

● Վերականգնողական ատամնաբուժություն կամ պրոթեզավորում.

Նման դեպքերում, երբ բուժառուն ունի ատամների մշակման կամ լրացման խնդիր, շատ սեղմ ժամկետներում պատրաստվում են անհրաժեշտ պրոդուկտները` պսակներ, պրոթեզներ և այլն:

● Օրթոդոնտիա.

Ատամնաշարի ուղղման կամ պահպանման համար կոնստրուկցիաների պատրաստում։


➤  Ստոմատոլոգիական լաբորատորիայում պատրաստվում են`

պսակներ և կամուրջներ

պրոթեզներ

● մասնակի պրոթեզներ

իմպլանտներ

վինիրներ

կապպաներ, բրեկետների համակարգեր

Ատամնատեխնիկական լաբորատոր տեխնոլոգի մասնագիտությունը արվեստ է, քանի որ յուրաքանչյուր պրոդուկտ և աշխատանք յուրահատուկ է յուրաքանչյուր պացիենտի համար։

Ատամնաբուժական կլինիկայում ներքին լաբորատորիան թույլ է տալիս բավարարել բուժառուների հետ աշխատելու ճկուն պահանջները, թույլ է տալիս անմիջապես հարմարեցնել պրոդուկտը և նվազագույնի հասցնել պրոդուկտի թերությունները, եթե պացիենտը անհարմար է զգում պրոդուկտը փորձելիս:

Elix Dental Lab ատամնատեխնիկական լաբորատորիան հագեցած է նորագույն, բարձրորակ եվրոպական սարքավորումներով, ունի բարձր պատրաստվածությամբ , որակավորմամբ փորձառու մասնագետներ, որոնք անընդմեջ վերապատրաստվում են:

Elix Dental Lab ատամնատեխնիկական լաբորատորիան պրոդուկտների սեղմ ժամկետներում պատրաստման առավելության շնորհիվ ունի նաև սերտ համագործակցություններ Հայաստանյան այլ ստոմատոլոգիական կլինիկաների և առաջատար ստոմատոլոգների հետ:

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2024 Elixclinic | All rights reserved.