Կարբօքսիթերապիան մաշկի բջիջների հագեցումն է ածխաթթու գազի մոլեկուլներով՝ CO2։ Այն կարելի է իրականացնել 2 մեթոդներով՝ ներարկումների օգնությամբ կամ արտաքին ազդեցությամբ։ Ի շնորհիվ ածխաթթու գազի մոլեկուլների՝ ծակոտիները զգալիորեն կրճատվում են, հարթվում է մաշկի մակերևույթը, մաշկը թարմանում է, անհետանում են բորբոքային օջախները։ CO2-ը կոսմետոլոգիայում հայտնի է իր սպիտակեցնող ազդեցությամբ։ Տարիքային սահմանափակումներ չկան:
• մաշկի վաղաժամ ծերացում
• դեմքի կնճիռներ
• ակնե
• աչքերի տակ մուգ շրջանակներ
• դեմքի գունատություն
• քրոնիկ հիվանդություններ
• արյան շրջանառության և սիրտ-անոթային հիվանդություններ
• նյարդային համակարգի խանգարում
• հղիություն և լակտացիայի շրջան
• երիկամային և շնչառական անբավարարություն
Կարբօքսիթերապիան բարդություններ չի առաջացնում և չունի վնասակար հետևանքներ Կարբօքսիթերապիան հնարավոր է համատեղել այլ էսթետիկ միջամտությունների հետ: