Բիոռեվիտալիզացա, բոտոքս , միգրեն

Բիոռեվիտալիզացիա

Տարիքի հետ հյուսվածքներում սեփական հիալուրոնաթթվի պարունակությունը նվազում է, և պարտադիր է այն ինչ-որ կերպ վերականգնել: Բիոռեվիտալիզացիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում կատարվում է հիալուրոնաթթվի ներմուծում մաշկի խորը շերտեր։

Ընդամենը 1 պրոցեդուրան հավասարազոր է 10 օր ամեն երեկո տարբեր քսուքների օգտագործմանը:

Բիոռեվիտալիզացիայի առավելությունները.

● Բնական և  արագ արդյունք

Հիալուրոնաթթուն մարդու մաշկի բնական բաղադրիչն է, ուստի եթե օգտագործեք որակյալ արտադրանք, ապա ալերգիա կամ կողմնակի ազդեցություններ չեն լինի։ Ջրի բալանսի կարգավորումն ակնթարթորեն վերականգնում է դեմքի բնական փայլն ու թարմությունը, մինչդեռ էֆեկտն ավելի երկար է տևում, քան սովորական խնամքից կամ դիմակից հետո:

● Հարմարավետություն

Որպեսզի պրոցեդուրան անցնի առանց ցավի և դիսկոմֆորտի, օգտագործվում է անզգայացնող քսուք։

● Ունիվերսալություն

Բիոռեվիտալիզացիան կարող է կատարվել ինչպես առանձին՝ մաշկի որակն ու տեսքը բարելավելու համար, այնպես էլ որպես օժանդակ պրոցեդուրա պլաստիկ վիրահատությունից հետո ավելի արագ վերականգնման համար:

● Բոլոր եղանակների արդի լինելը

Պրոցեդուրան կարող է իրականացվել տարվա ցանկացած եղանակի, քանի որ այն կախված չէ արևի սեզոնային ակտիվությունից։

● Վերականգնման կարճ շրջան

Պրոցեդուրայից հետո հայտնվում են փոքրիկ հանգույցիկներ, որոնք մի քանի օրից լուծվում են

Այս միջամտությունը ցուցված է ցանկացած տեսակի մաշկին:

 

Բիոռեվիտալիզացիա Երևանում  | Հաճախ տրվող հարցեր

➢ Որտե՞ղ կատարել բիոռեվիտալիզացիա Երևանում

Elix Clinic‑ում կատարվում է պրոֆեսիոնալ բիոռեվիտալիզացիա՝ սերտիֆիկացված նյութերով և փորձառու բժիշկների կողմից։

➢ Բիոռեվիտալիզացիայի գինը Երևանում որքա՞ն է

Մեկ պրոցեդուրայի արժեքը սկսվում է միջինում 35.000 դրամից: Հնարավոր է օգտվել նաև ապառիկ տարբերակից։

➣ Ինչ խնդիրների դեպքում է կիրառվում բիոռեվիտալիզացիան

Օգնում է մաշկի խոնավեցման, առաձգականության վերականգնման, մանր կնճիռների մեղմացման համար։

➢ Արդյո՞ք բիոռեվիտալիզացիան անվտանգ է

Այո՛, եթե իրականացվում է փորձառու մասնագետի կողմից։ Elix Clinic‑ում սա կատարվում է բժշկական հսկողության ներքո։

➢ Որքա՞ն է տևում բիոռեվիտալիզացիայի ազդեցությունը

Միջինում 6–8 ամիս, հետո հնարավոր է կրկնել կուրսը՝ ըստ բժշկի առաջարկի։

 

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2025 Elixclinic | All rights reserved.