Պացիենտը դիմել էր դիմային 4 ատամների էսթետիկ խնդրով, առկա էին հին կոմպոզիտ ռեստավրացիաներ, որոնք արդեն կորցրել էին իրենց գույնն ու փայլը։
Որոշում կայացրեցինք փոխարինել այդ ռեստավրացիաները կերամիկական վինիրներով՝ ավելի կայուն և բնական արդյունք ստանալու համար։
Հաճախ թվում է, թե միայն 4 դիմային ատամի վրա աշխատելը հեշտ է, բայց իրականում դա ամենաբարդ աշխատանքներից մեկն է։
Պատճառն այն է, որ ատամների արմատները հաճախ ունենում են տարբեր լայնություններ և դիրքեր, ինչը բարդացնում է դիզայնի փուլը և պահանջում առավել ճշգրիտ մոտեցում։
Կոմպոզիտների պատճառով ունեինք նաև լնդապտկիկների բորբոքում և կոնտուրի խախտում, որոնք նույնպես շտկվեցին բուժման ընթացքում։
Արդյունքում ստացանք գրեթե իդեալական էսթետիկ արդյունք․ մնացած ատամները աննշան սպիտակեցվել և փայլեցվել են՝ ընդհանուր հարմոնիան պահպանելու համար։