Միջոցառման ընթացքում բժիշկ-օրթոդոնտ Նառա Տեր-Հովսեփյանը հանդես եկավ կարևոր և արդիական մասնագիտական ելույթով՝ նվիրված օրթոդոնտիկ բուժմանը։
Իր խոսքում նա անդրադարձավ մի շարք հիմնարար հարցերի, մասնավորապես՝
➫ ո՞ր տարիքից կարելի է սկսել բրեկետային բուժումը
➫ կծվածքի հիմնական տեսակները և դրանց առանձնահատկությունները
➫ այն պատճառները, որոնք կարող են հանգեցնել կծվածքի խանգարումների
➫ ինչ կարևոր դեր ունի օրթոդոնտիկ բուժումը ոչ միայն էսթետիկ, այլև առողջական տեսանկյունից
➫ էլայներներով և բրեկետներով բուժման տարբերությունները, առավելություններն ու սահմանափակումները
Ելույթը նպատակ ուներ բարձրացնել տեղեկացվածությունը, օգնել մասնակիցներին ավելի գիտակցված մոտենալ բուժման ընտրությանը և հասկանալ օրթոդոնտիկ միջամտության կարևորությունը կյանքի տարբեր փուլերում։