Միջոցառման ընթացքում բժիշկ Ռոբերտ Առաքելյանը հանդես եկավ կարևոր և արդիական թեմայով՝ անդրադառնալով ատամների և բերանի խոռոչի առողջության նշանակությանը հղիության ընթացքում և դրա պլանավորման փուլում։
Բժիշկը ընդգծեց, որ ապագա մայրիկի ընդհանուր առողջությունը սերտորեն կապված է բերանի խոռոչի վիճակի հետ, քանի որ չբուժված խնդիրները կարող են ազդեցություն ունենալ ինչպես հղիության ընթացքի, այնպես էլ պտղի առողջ զարգացման վրա։ Հենց այդ պատճառով հղիության պլանավորումը պետք է սկսել համապարփակ ստոմատոլոգիական զննումից և անհրաժեշտ բուժումից։
Elix Clinic-ը շարունակաբար կարևորում է նման կրթական և մասնագիտական նախաձեռնությունները՝ նպաստելով տեղեկացվածության բարձրացմանը, առողջ մայրության գաղափարի տարածմանը և ժամանակակից, պատասխանատու ստոմատոլոգիական մոտեցումների զարգացմանը։