Իմպլանտներով վերականգնում

Իմպլանտներով վերականգնում 14

Ամբողջական ատամնաշարի վերականգնում իմպլանտներով

➣ Մեր բուժառուի ցանկությունն էր ունենալ անշարժ, հարմարավետ և էսթետիկ ատամնաշար՝ բացառելով շարժական պրոթեզների կիրառումը, այդ թվում՝ իմպլանտներով ֆիքսվող շարժական կոնստրուկցիաները։

➣ Սակայն ստորին ծնոտի ոսկրային հյուսվածքի անբավարար ծավալը թույլ չէր տալիս անմիջապես իրականացնել անշարժ պրոթեզավորում։

➣ Բուժառուի հետ մանրամասն քննարկումից և նրա համաձայնությունը ստանալուց հետո ընտրվեց ավելի բարդ, փուլային բուժման պլան՝ ստորին ծնոտի ոսկրային հյուսվածքի ծավալի մեծացում և երկու ծնոտների լնդային հյուսվածքների ավելացում։

➣ Հաջորդ փուլում տեղադրվեց ընդհանուր 11 իմպլանտ՝ 6-ը վերին և 5-ը ստորին ծնոտում, որոնց հիման վրա պատրաստվեցին անշարժ ցիրկոն-կերամիկական ատամնաշարեր։

➣ Բուժման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց լնդային հյուսվածքների վերականգնմանն ու ձևավորմանը՝ հնարավորինս բնական և ներդաշնակ էսթետիկ արդյունք ստանալու նպատակով։

➣ Համալիր բուժման արդյունքում հաջողվեց իրականացնել բուժառուի հիմնական ցանկությունը՝ վերականգնել ամբողջական ատամնաշարը անշարժ կոնստրուկցիաներով։

Նույնիսկ բարդ կլինիկական դեպքերում ճիշտ պլանավորումը, անհատական մոտեցումն ու բուժման փուլերի մանրակրկիտ իրականացումը կարող են հնարավորություն տալ հասնելու ցանկալի ֆունկցիոնալ և էսթետիկ արդյունքի։

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2026 Elixclinic | All rights reserved.