Ատամի հեռացում

Ատամի հեռացում Երևանում

Ատամի հեռացման պրոցեսը կատարվում է տեղային անզգայացման տարբերակով, բացարձակ անցավ է՝ շնորհիվ բարձրորակ անզգայացնող նյութերի և գերբարակ ասեղների։

Կլինիկայում օգտագործվում են երկու տեսակի ցավազրկող նյութեր՝ կախված պացիենտի առողջական վիճակից՝ ադրենալին պարունակող կամ չպարունակող։

Հաշվի առնելով մեր կլինիկայի բժիշկների փորձն ու պրոֆեսիոնալիզմը՝ ատամի հեռացումից հետո որպես կանոն բարդություններ չեն առաջանում։

Ատամի ցավ և ատամի հեռացում Երևանում  | Հաճախ տրվող հարցեր

➢ Որտե՞ղ կարելի է դիմել ատամի սուր ցավի դեպքում Երևանում։

Եթե ունեք սուր ատամի ցավ, դիմեք Elix Clinic՝ Երևանի առաջատար ստոմատոլոգիական կենտրոններից մեկին։ Մեզ մոտ իրականացվում է անհապաղ ստուգում, ցավազրկում և անհրաժեշտության դեպքում՝ ատամի հեռացում։

➢ Ինչու՞ է առաջանում ատամի ցավը։

Ատամի ցավը կարող է առաջանալ կարիեսի, նյարդաբորբի, արմատային բորբոքման, կոտրվածքի կամ լնդային բորբոքման հետևանքով։ Ճշգրիտ պատճառը որոշվում է ռենտգենի և բժշկական զննումի միջոցով։

➣ Ատամը հեռացնելը վերջնական լուծո՞ւմ է ցավի խնդիրը։

Եթե ատամը չի ենթարկվում բուժման, ապա հեռացումը կարող է լինել միակ լուծումը։ Elix-ում դա արվում է ցավազերծ պայմաններում և հնարավորինս պահպանողական մոտեցմամբ։

➢ Որքա՞ն արժե ատամի հեռացումը Երևանում։

Elix Clinic-ում ատամի հեռացման արժեքը սկսվում է 10 000֏-ից՝ կախված ատամի դիրքից, վիճակից և բարդությունից։ Գործում է նաև ապառիկ տարբերակ։

➢ Ատամի հեռացումը ցավոտ պրոցե՞ս է։

Ո՛չ։ Ժամանակակից անզգայացման միջոցներով պրոցեդուրան անցնում է գրեթե անցավ։ Elix-ի մասնագետները հոգում են ձեր հարմարավետության համար։

➢ Ինչքա՞ն է տևում ատամի հեռացման պրոցեսը։

Սովորաբար տևում է 15–30 րոպե՝ ներառյալ նախապատրաստումն ու խնամքի ցուցումները։

➢ Ատամի հեռացնելուց հետո ինչքա՞ն ժամանակ է պետք ապաքինման համար։

Միջինում՝ 3-7 օր։ Elix-ի բժիշկները տրամադրում են ամբողջական խնամքի ինստրուկցիա՝ արագ վերականգնման համար։

➣ Կարելի՞ է միանգամից դիմել առանց հերթի ատամի սուր ցավի դեպքում։

Այո՛։ Սուր ցավի դեպքում Elix-ում կարող եք օգտվել արտահերթ ընդունման հնարավորությունից։

➫ Ինչու՞ ընտրել Elix Clinic ատամի ցավի և հեռացման համար։

Մեզ մոտ կստանաք անվճար խորհրդատվություն, սեփական լաբորատորիայի աջակցություն և մասնագիտական մոտեցում՝ ձեր ատամի ցավը հնարավորինս արագ և նրբանկատ լուծելու համար։

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2025 Elixclinic | All rights reserved.