Բերանի խոռոչի հիգիենան ստոմատոլոգիական միջամտությունների անբաժանելի մասն է։ Բերանի խոռոչի ոչ ճիշտ կամ ոչ լիարժեք հիգիենան ստեղծում է պայմաններ փափուկ ատամնանստվածքի կուտակման և տարածման համար։ Միկրոֆլորայի ազդեցության ներքո տեղի է ունենում միներալիզացիա, փափուկ ատամնաքարերը վեր են ածվում կարծր ատամնաքարերի։
Ատամնաքարերի հեռացումը նախորդում է թերապևտիկ, օրթոդոնտիկ և վիրաբուժական միջամտություններին։ Ատամնաքարերի հեռացման ամենաէֆեկտիվ մեթոդը ուլտրաձայնային հեռացումն է։ Այս համակարգով հեռացումը անցավ է, ոչ տրավմատիկ և, չկա վնասակար ազդեցություն ատամի էմալի վրա։ Ուլտրաձայնային համակարգն առաջացնում է ուլտրաձայնային տատանումներ, որոնք քայքայում և հեռացնում են ատամնաքարերը։