Սինուս Լիֆտ միջամտության գլխավոր նպատակը իմպլանտների տեղադրման համար ընդունելի պայմաններ ստեղծելն է։ Բավական ամրության համար իմպլանտին հարկավոր է լավ «հիմք», որի մեջ էլ այն կտեղադրվի:
Սինուս լիֆտինգի ժամանակ ուղղակի իրականացվում է ոսկրային հյուսվածքի վիրահատական աճեցում հատուկ նյութերով, քանի որ ատամի երկարաժամկետ բացակայության հետևանքով հնարավոր է ոսկրային ատրոֆիա։
Հիշե՛ք՝ ոսկորը պետք է լինի առնվազն 4մմ, հետևաբար ատամի հեռացումից հետո խորհուրդ է տրվում չուշացնել իմպլանտի տեղադրումը։