Կապպաներ

Ի՞նչ են կապպաները

Կապպաները օրթոդոնտային շարժական սարքեր են, որոնք կրում են բուժիչ կամ կանխարգելիչ նպատակներով: Դրանք պատրաստվում են չօքսիդացող մետաղից կամ պոլիմերներից:

Կապպաներն օգտագործվում են տարբեր նպատակներով՝ ատամների դիրքի շտկման համար, ծամողական մկանների լարվածությունը թուլացնելու համար, ատամների սպիտակեցման կամ դեղանյութերի մակերեսային հատվածի կիրառման համար, պրոֆեսիոնալ մարզումների ժամանակ ատամները վնասվածքներից պաշտպանելու համար: Կապպաները դյուրին են օգտագործման մեջ,քանի որ շատ հեշտ կարելի է ինքնուրույն հանել ու դնել։

Անհատական կապպաները պատրաստվում են ատամնաշարի ֆորմայով, որպեսզի ամուր կպչեն ատամներին, չսահմանափակեն ծնոտի շարժումները և չառաջացնեն ցավ կամ տհաճ զգացողություն։

Կապպաներն օգտագործվում են նաև բրեկետային բուժման ավարտից հետո՝ ֆիքսելու համար բուժումից հետո ստացված արդյունքը, քանի որ ժամանակ է պետք ոսկրագոյացության համար, որ ատամները նորից չթեքվեն։ Որքան կարևոր է բրեկետներով բուժման ընթացքը, նույնքան կարևոր է ռետեցիոն փուլը։

 

 

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2024 Elixclinic | All rights reserved.