Ատամնային Օրթոպեդիա

Օրթոպեդիկ ստոմատոլոգիա

Ձեր ժպիտը պետք է ոչ միայն գեղեցիկ լինի, այլև՝ առողջ, ֆունկցիոնալ և հարմարավետ։

Էլիքս ստոմատոլոգիական կլինիկայի օրթոպեդները առաջարկում են ժամանակակից ատամների պրոթեզավորում, պսակների տեղադրում, և այլ բարձրորակ օրթոպեդիկ ստոմատոլոգիական ծառայություններ, որոնք կվերականգնեն Ձեր ատամների ամբողջականությունը և կվերադարձնեն Ձեր վստահությունը։

Ի՞նչ է օրթոպեդիկ ստոմատոլոգիան

Օրթոպեդիկ ստոմատոլոգիան զբաղվում է վնասված, մաշված կամ բացակա ատամների վերականգնմամբ՝ հատուկ պատրաստված պսակների, կամուրջների, շարժական պրոթեզների և վինիրների միջոցով։
Սա ոչ միայն գեղագիտական լուծում է, այլև՝ ֆունկցիոնալ՝ օգնելով վերականգնել ծամողական ֆունկցիան, խոսքի հստակությունը և ընդհանուր առողջությունը։

Էլիքս կլինիկայի առաջարկած օրթոպեդիկ ծառայությունները․

1. Ատամների պսակներ

Ցիրկոնե պսակներ – ամուր, բնական տեսքով և դիմացկուն լուծում
Մետաղակերամիկական պսակներ – դասական, երկարաժամկետ և էկոնոմ արժեքով
Ամբողջական կերամիկական պսակներ – գեղեցիկ արդյունք առջևի ատամների համար

2. Ատամնային կամուրջներ

➬ Բացակա ատամների փոխարինում առանց իմպլանտացիայի
➬ Շատ հարմար տարբերակ, երբ կան հարակից առողջ ատամներ

3. Շարժական պրոթեզներ

Մասնակի շարժական պրոթեզներ՝ երբ ատամների մի մասը բացակայում է
Ամբողջական պրոթեզներ՝ եթե բացակայում են բոլոր ատամները
➬ Լիովին հարմարեցված Ձեր բերանի կառուցվածքին՝ բարձր հարմարավետությամբ

4. Կերամիկական և կոմպոզիտային վինիրներ` կատարյալ ժպիտի համար

Եթե երազում եք կատարյալ և սպիտակ ժպիտի մասին, ապա վինիրները իդեալական լուծում են։
Էլիքս կլինիկայում առաջարկվում են բարձրորակ կոմպոզիտային և կերամիկական վինիրներ, որոնք՝

➬ Փակում են ատամների բացերը, անհավասարությունները կամ գունային խնդիրները
➬ Տալիս են հոլիվուդյան ժպիտ՝ առանց մեծ միջամտության
➬ Պատրաստվում են անհատական ձևով՝ ըստ Ձեր ատամների կառուցվածքի

Օրթոպեդիկ ստոմատոլոգիական ծառայությունների արժեքներին մեր կլինիկայում կարող եք ծանոթանալ այստեղ.

Անվճար խորհրդատվության համար կարող եք զանգահարել 𝟎𝟓𝟓𝟕𝟔𝟑𝟎𝟖𝟎 հեռախոսահամարով:

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2025 Elixclinic | All rights reserved.