Գրավիչ և լավ տեսք ունենալու գլխավոր գրավականը հարթ և փայլուն մաշկն է։ Հաճախ ակնեն հայտնվում է մաշկի վրա և փչացնում ոչ միայն արտաքին գրավչությունը, այլև տրամադրությունը։
Առավել ցայտուն է երևում դեմքի ակնեն, որը միշտ գտնվում է «աչքի առաջ» և անհանգստություն պատճառում ողջ օրվա ընթացքում։ Դեմքի ակնեն առավել հաճախ հանդիպում է դեռահասների և երիտասարդների մոտ։
Ակնեի (կորյակների) առաջացման պատճառները տարբեր են՝ քնի խանգարումներ, նյարդային համակարգի անկայուն վիճակ, հորմոնալ խանգարումներ, մաշկի ոչ ճիշտ խնամք, գրգռող սննդի և ալկոհոլի օգտագործում, աղեստամոքսային համակարգի խանգարում, դեղորայքի օգտագործում։
Գոյություն ունեն ակնեի տարբեր տեսակներ և բուժման տարբեր ձևեր: Մեր կենտրոնի մասնագետները բուժում են ակնեն անհատական մոտեցմամբ՝ կախված մաշկի տեսակից և առաջացման պատճառներից։
ակնեն (կորյակները) արտահայտված է լինում մաշկի վրա տարբեր ձևերով՝
բորբոքային՝ այս տիպի կորյակները արտահայտված են լինում մաշկի վրա թարախային բշտիկներով։
ռետենցիոնալ՝ բաց կոմենդոնների և փակ կոմենդոնների տեսքով։ Բաց կոմենդոնները մաշկի վրա արտահայտված են լինում սև կետերի տեսքով, իսկ փակ կոմենդոնները ցայտուն արտահայտված չեն և ունեն սպիտակավուն տեսք։
Ոչ գրագետ բուժումից և կորյակների ծանրության աստիճանից կախված՝ հետագայում առաջանում են նաև սպիներ և հետքեր։
Շատ կարևոր է ակնեի ճիշտ և գրագետ բուժումը։ Հետագա տհաճություններից խուսափելու համար չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ՝ օգտագործելով բազմազան «ակնեի դեղեր» կամ պայքարել ակնեի դեմ՝ սեղմելով կորյակները. այս երևույթը շատ տարածված է դեռահասների մոտ։
Նմանատիպ բոլոր միջամտություններն ավելի են խորացնում ակնեն և բարդացնում հետագա բուժումը։
Խնդրի լուծման համար միայն «ակնեի դեղ» օգտագործելը բավարար չէ, Elix Clinic կենտրոնն առաջարկում է ակնեի բուժոման համալիր մոտեցում՝
1․ Պատճառ հանդիսացող գործոնի վերացում
2․ Համապատասխան սննդակարգ
3․ Համատեղ աշխատանք թերապևտի, էնդոկրինոլոգի և գինեկոլոգի հետ
4․ Կոսմետոլոգիական միջամտություններ՝ պիլինգներ, կարբոքսիթերապիա, դեմքի ուլտրաձայնային մաքրում և խնամք։
Բուժման տևողությունը խիստ անհատական է՝ կախված խնդրի բարդությունից և բուժման տեսակից։
Ակնեն և ակնեի հետքերը տարատեսակ թանկարժեք քսուքներով թաքցնելու կարիք այլևս չկա, քանի որ ակնեից մեկընդմիշտ ազատվելու համար կարող եք դիմել մեր մասնագետներին, ովքեր մեծ պատրաստակամությամբ կօգնեն, որ Դուք բարելավեք Ձեր գրավչությունը և հմայքը։
Երևանում ակնեի արդյունավետ բուժման լավագույն հասցեներից է Elix Clinic-ը։ Այստեղ իրականացվում են անհատական մոտեցմամբ բուժում, մաշկաբանական զննում և ժամանակակից թերապիաներ։
Ակնեն առաջանում է ճարպագեղձերի արգելափակումից, հորմոնալ փոփոխություններից, բակտերիաներից կամ սխալ խնամքից։ Ճշգրիտ պատճառը որոշում է բժիշկը զննման արդյունքում։
Elix-ում կիրառվում են ակնեի բուժման մի քանի մեթոդ՝ թթվային պիլինգներ, լազեր, դեղորայք, մեզոթերապիա և մաշկի խնամքի պրոֆեսիոնալ ծրագրեր։
Այո՛, ճիշտ մոտեցմամբ և պարբերական վերահսկմամբ հնարավոր է լիարժեք վերացնել ակնեն և վերականգնել մաշկի առողջ տեսքը։
Բուժման տևողությունը կախված է ակնեի տեսակից, խորությունից և մաշկի առանձնահատկություններից։ Միջինում՝ 1-3 ամիս։
Այո՛։ Բոլոր մեթոդները հաստատված են և ընտրվում են անհատապես՝ ըստ մաշկի տեսակին համապատասխան։
Այո՛։ Հատուկ բուժումներով և պիլինգներով հնարավոր է վերացնել ոչ միայն ակնեն, այլ նաև նրա թողած հետքերը։
Այո՛։ Elix Clinic-ը ունի փորձառություն նաև դեռահասների մոտ ակնեի բուժման մեջ՝ զգայուն մոտեցմամբ։
Elix-ը տրամադրում է անվճար խորհրդատվություն, ապահովում է անհատական մոտեցում։