5 իմպլանտ + 12 ատամ. երբ արդյունքը գերազանցում է նույնիսկ մեր սպասելիքները
Բուժառուն դիմել էր վերին ծնոտի լիարժեք անատամությամբ։ Այս փուլում նպատակն էր վերականգնել հենց վերին շարքը։
Տեղադրվեց 5 իմպլանտ, որոնց հիման վրա պատրաստվեցին մետաղ-կերամիկական ատամներ։
Ճանապարհը հեշտ չէր. մետաղական հենքի դիզայնի փուլում կային թերություններ, որոնք կարող էին աշխատանքին փոքր-ինչ «կոպիտ» տեսք տալ։ Սակայն մինչ երեսպատումը, հենքը ևս մեկ անգամ մանրակրկիտ մշակվեց ու հասցվեց օպտիմալ վիճակի։
Արդյունքը ստացվեց զարմանալիորեն նուրբ ու բնական։