Պատճառներ և բուժման մեթոդներ
Բնական ձյունաճերմակ ժպիտը, ցավոք, չափազանց հազվադեպ է: Մենք ծնվում ենք մաշկի, աչքերի, մազերի և ատամների որոշակի երանգով: Ժամանակի ընթացքում ատամների գույնը փոխվում և վատանում է, և ամենից հաճախ հայտնվում է դեղնավուն երանգ։ Բայց կարելի է ժպիտին տալ ցանկալի սպիտակություն՝ անկախ գունափոխման պատճառներից։ Կան տնային և մասնագիտական մեթոդներ, որոնք կօգնեն ձեզ դա անել:
Ինքնին ատամի էմալը գույն չունի՝ այն գրեթե ամբողջությամբ թափանցիկ է։ Հանքանյութերը դրան մի փոքր դեղնություն են հաղորդում։ Ատամի կոշտ հյուսվածքները (դենտինը) նույնպես ունեն դեղնավուն գույն։ Այստեղից էլ առաձանում է յուրաքանչյուր մարդու ատամների բնական մի փոքր դեղնավուն երանգը։ Թեթև դեղնությունը վկայում է այն մասին, որ և՛ էմալը, և՛ դենտինը ունեն բավարար քանակությամբ հանքանյութեր: Հանքայնացման բարձր աստիճանը երկար տարիներ ապահովում է ատամների ամրությունն ու առողջությունը։ Ահա թե ինչու ժանիքները, որոնք ավելի շատ դենտին են պարունակում, ամենադիմացկուն ատամներն են, բայց նաև ավելի դեղին են, քան առաջի կտրիչները: Բայց պատահում է, որ ժամանակի ընթացքում մի շարք պատճառներով ատամների բնական դեղնավուն երանգը ավելի է մգանում։
➤ Ժառանգականություն
Պիգմենտացիան հիմնականում ժառանգական է: Այնպես որ, եթե ծնողներն ունեն ատամների դեղին էմալ, հավանական է, որ երեխան նույնպես ատամների նման երանգ կունենա։
➤ Ծխախոտի օգտագործում
Ծխախոտի մեջ պարունակող նյութերը ատամների երանգի մգեցման պատճառ են հանդիսանում։ Սա բավականին տարածված խնդիր է բոլոր նրանց համար, ովքեր ծխում են։
➤ Տարիք
Տարիքի հետ օրգանիզմի փոփոխություններն ունեն համալիր բնույթ, դրանք ազդում են նաև ատամների վրա։ Նույնիսկ առողջ ապրելակերպի և գրագետ սնվելու ժամանակ էմալը բարակում և դեղնում է։
➤ Գունավորող խմիչքներ և սնունդ
Սնունդն ու խմիչքը կարող են հագեցած գույներ պարունակել։ Բնական կամ սինթետիկ՝ դրանք կարող են ներկել ատամի էմալը՝ ներթափանցելով նրա ծակոտիների մեջ և փոխելով գույնը։ Դեղին ատամները կարող են լինել սուրճից և թեյից, գազավորված գունավոր ըմպելիքներից, եթե դրանք օգտագործեք անընդհատ և մեծ քանակությամբ։
➤ Դեղորայք
Որոշ դեղամիջոցներ կարող են ատամներին դեղին երանգ հաղորդել։ Դրանք հիմնականում հակաբիոտիկներ են, և, առաջին հերթին, տետրացիկլինային դեղամիջոցներ: գունափոխում կարող է լինել նույնիսկ այն ժամանակ, եթե մայրը հղիության ընթացքում հակաբիոտիկներ է օգտագործել։ Ինչպե՞ս վերացնել ատամների դեղին երանգը Ինչպե՞ս ազատվել ատամների դեղին երանգից։ Դա հնարավոր է տարբեր մեթոդների օգնությամբ, հետևաբար, մի տխրեք, եթե տարբեր պատճառներով ժպիտը բավականաչափ ձյունաճերմակ չէ։ Դուք կարող եք ազատվել ատամնեիը դեղին երանգից ինչպես տնային միջոցների, այնպես էլ ստոմատոլոգի պրոֆեսիոնալ սպիտակեցման միջոցով։
➤ Խնամք և հիգիենա
Ատամների գույնը պահպանելու համար կարևոր է լվանալ ատամները օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան։ Բացի այդ, ամեն անգամ ուտելուց հետո պետք է ողողել բերանը, որպեսզի լվացվեն շաքարի և գունավորող մթերքի մնացորդները: Բերանի խոռոչի հիգիենայի մասին կհոգա նաև առանց շաքարի մաստակը։ Չնայած նման միջոցները չեն սպիտակեցնի ատամները, սակայն կբարելավեն ատամների ընդանուր վիճակը ու գույնը։
➤ Սնունդ
Ինչպե՞ս մեղմացնել ատամների դեղին գունավորումը սննդի միջոցով։ Դրա համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել պինդ և խրթխրթան բանջարեղեն և մրգեր՝ գազար, բողկ, խնձոր և այլն։ Դա կօգնի հեռացնել ատամնափառը։ Վիտամին C-ն ունի նաև սպիտակեցնող հատկություն, դրա համար պետք է օգտագործել ցիտրուսային մրգեր, կիվի, ելակ։ Ավելի հաճախ դրանք ավելացրեք ձեր սննդակարգում, կամ պարզապես շփեք ատամները նարնջի կեղևով կամ ելակով: Այս հարցում արդյունավետ է նաեւ բանանի կեղևը։
Սպիտակեցումը ամենաարդյունավետ և անվտանգ մեթոդն է։ Պրոցեդուրան անցնում է բժշկի հսկողության տակ, այն անվտանգ է (ի տարբերություն տնային մաքրման սոդայով) և արդյունավետ՝ ատամների երանգը կարող է դառնալ մի քանի տոն ավելի բաց։ Պրոցեդուրան վճարովի է, սակայն թույլ է տալիս վերականգնել ատամների բնական գույնը, իսկ արդյունքը պահպանվում է մոտ երկու տարի։