Թերապևտիկ ստոմատոլոգիան այն հիմքն է, որից սկսվում է յուրաքանչյուր առողջ ժպիտ։ Էլիքսում առաջարկում ենք անվտանգ և արդյունավետ բուժում, որը ներառում է ատամների խնամք և վերականգնում ամենաբարձր որակով։
Մեր թերապևտիկ ծառայություններն են`
➢ Պլոմբավորում՝ էսթետիկ և ամուր նյութերով
➢ Էնդոդոնտիա՝ արմատային խողովակների մաքրում և լեցավորում ժամանակակից մեթոդներով
➢ Ատամնաքարերի մաքրում՝ ինչպես մեխանիկական, այնպես էլ AIR-FLOW փոշեհատիկային համակարգով
➢ Ատամների սպիտակեցում՝ պրոֆեսիոնալ մեթոդով՝ առանց վնասի էմալին
➢ Լնդային հիվանդությունների բուժում ➢ Տարբեր բարդության կարիեսի բուժում
➢ Տեղային և տարածուն բորբոքային պրոցեսների վերացում
➢ Պերիօդոնտիտի, պուլպիտի, ստոմատիտի, գինգիվիտի և պարոդոնտիտի բուժում
Ինչու՞ Էլիքս ստոմատոլոգիական կլինիկան.
Բուժումը կատարվում է փորձառու ստոմատոլոգների կողմից՝ ամենաժամանակակից տեխնիկայով ու նյութերով։ Մեր նպատակը ոչ միայն ցավի վերացումն է, այլև ատամների երկարաժամկետ առողջությունը։
Բաց մի թողեք հնարավորությունը ունենալ առողջ ժպիտ՝ առանց վախի ու անհարմարության։
Թերապևտիկ ստոմատոլոգիական ծառայությունների արժեքներին մեր կլինիկայում կարող եք ծանոթանալ այստեղ.
Անվճար խորհրդատվության համար կարող եք զանգահարել 𝟎𝟓𝟓𝟕𝟔𝟑𝟎𝟖𝟎 հեռախոսահամարով։