Սալիցիլաթթվով պիլինգի գին I Կոսմետոլոգիա

Սալիցիլաթթվով պիլինգ

Սալիցիլաթթուն՝ բետա հիդրօքսիթթուն ունի կերատոլուծիչ, հակաբորբոքային և հականեխիչ ազդեցություն։ Այն ունի չափավոր գրգռող ազդեցություն և չի ներթափանցում մաշկի խորը շերտեր, ինչն իր հերթին նվազեցնում է հետպիլինգային շրջանում կողմնակի ազդեցության առաջացումը։

Սալիցիլաթթվով պիլինգը ցուցված է՝

• սեբորիայի

• ակնեի

• մաշկի միկրոռելիեֆի խախտման

• թորշոմած մաշկի

• հետկորյակային սպիերի դեպքում

Սալիցիլաթթվով պիլինգի հակացուցումներն են՝

• գերզգայունություն նյութի ակտիվ բաղադրիչների նկատմամբ

• սուր բորբոքային ցան

• հերպես

• պիոդերմա

• մաշկի ամբողջականության խախտում

• հղիություն և լակտացիա

 

Այլ ստոմատոլոգիական և էսթետիկ ծառայություններ

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2024 Elixclinic | All rights reserved.