Օրթոդոնտիա Երևանում

Օրթոդոնտիա

Գեղեցիկ, ուղիղ և համաչափ ատամներն այլևս երազանք չեն։ Էլիքս ստոմատոլոգիական կլինիկայում մենք առաջարկում ենք ժամանակակից օրթոդոնտիկ լուծումներ, որոնք ոչ միայն տեսանելի արդյունք են տալիս, այլև բարձրացնում են Ձեր ինքնավստահությունը։

Եթե ունեք խճողված ատամներ, սխալ կծվածք կամ ատամների անհավասար դասավորվածություն, ապա ժամանակն է դիմել օրթոդոնտի և սկսել բուժման ճանապարհը՝ բրեկետներով կամ էլայներներով։

Ի՞նչ է օրթոդոնտիան

Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի ճյուղ է, որն ուղղում է ատամների և ծնոտի դիրքային խախտումները։ Բուժումը կարող է ներառել տարբեր համակարգեր՝ կախված խնդրի բնույթից՝

Բրեկետ համակարգեր
Թափանցիկ էլայներներ
➬ Կծվածքի շտկում և համաչափության վերականգնում

Բրեկետներ

Բրեկետները շարունակում են մնալ ամենաարդյունավետ լուծումներից մեկը՝ հատկապես բարդ դեպքերի համար։
Էլիքսում առաջարկում ենք բրեկետների մի քանի տեսակ՝ ըստ նախընտրությունների և բժշկական ցուցումների.

Մեր առաջարկած բրեկետները՝

Մետաղական բրեկետներ – դասական, ամուր և հուսալի
Կերամիկական բրեկետներ – գունային համապատասխանություն՝ քիչ նկատելի
➬ Սապֆիրե բրեկետներ – թափանցիկ և գեղեցիկ

Բուժման տևողությունը կախված է խնդրի բարդությունից, բայց արդյունքը՝ մշտական և տպավորիչ է։

Էլայներներ

Եթե փնտրում եք գեղեցիկ և հարմար տարբերակ՝ առանց մետաղական տարրերի, ապա էլայներները հենց Ձեզ համար են։

Էլայներները՝

➬ Թափանցիկ և անտեսանելի են՝ իդեալական մեծահասակների համար
➬ Հարմար են՝ կարելի է հանել ու դնել՝ ուտելու կամ մաքրելու ժամանակ
➬ Տալիս են վստահություն՝ նույնիսկ բուժման ընթացքում
➬ Կարող են ուղղել ինչպես թեթև, այնպես էլ միջին աստիճանի շեղումներ

Էլիքս կլինիկայում մենք աշխատում ենք որակյալ Եվրոպական և Ամերիկյան արտադրության էլայներ համակարգերով:

Բրեկետների և էլայներների տեղադրման արժեքներին մեր կլինիկայում կարող եք ծանոթանալ այստեղ.

Անվճար խորհրդատվության համար կարող եք զանգահարել 𝟎𝟓𝟓𝟕𝟔𝟑𝟎𝟖𝟎 հեռախոսահամարով:

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2025 Elixclinic | All rights reserved.