Ինչպես գիտենք, ատամների իմպլանտացիան ատամնային իմպլանտի տեղադրման և հետագայում պսակի ամրացման միջամտությունն է:
Այս տեխնոլոգիան կիրառվում է ատամների բացակայության դեպքում՝ լինի դա մեկ, մի քանի կամ նույնիսկ բոլոր ատամների կորուստ: Սա բավականին պարզ ու անցավ գործընթաց է, որի արդյունքում տեղադրվում է արհեստական արմատ (իմպլանտ), որի վրա ամրացվում է պսակը: Պսակը արտաքին տեսքով գրեթե անհնար է տարբերել բնական ատամից: Եթե բուժումը ճիշտ է պլանավորված և իմպլանտի տեղադրումը կատարվել է բարձր որակով, ապա այն կարող է ծառայել անժամկետ:
Շատերը կարծում են, որ մեկ կամ երկու ատամի կորուստը լուրջ խնդիր չէ, բայց դա սխալ է:
Ատամի բացակայությունն ունի հետևյալ հետևանքները.
- Ատամների տեղաշարժ․
Մնացած ատամները սկսում են տեղաշարժվել՝ փորձելով զբաղեցնել ազատ տարածքը, ինչը խանգարում է կծվածքին:
- Երկրորդային խնդիրներ.
Մարսողության վատթարացում՝ վատ ծամելու պատճառով:
- Դեմքի փոփոխություններ.
Առջևի ատամների բացակայությունը հանգեցնում է այտերի և կզակի կախվելու, իսկ շուրթերի հատվածում՝ ժամանակից շուտ կնճիռների առաջացման:
- Էսթետիկ և հոգեբանական խնդիրներ.
Ատամների բացակայությունը բացասաբար է ազդում արտաքին տեսքի և ինքնավստահության վրա:
- Խոսքի խանգարումներ.
Խոսքը դառնում է ոչ արտահայտիչ:
Իմպլանտացիան գերազանցում է ավանդական «կամրջային» պրոթեզավորմանը հետևյալ կետերով.
- Չեն վնասվում հարակից ատամները
- Կանխվում է ոսկրային հյուսվածքի ատրոֆիան
- Ազատ սննդակարգ` չկան սահմանափակումներ ուտելիքի ընտրության հարցում:
- Բնական տեսք և էսթետիկություն
- Երկարակեցություն` ճիշտ խնամքի դեպքում իմպլանտները կարող են ծառայել ամբողջ կյանքում:
Ատամների իմպլանտացիայի փուլերը․
1. Նախապատրաստական փուլ
- Բժիշկը կատարում է զննում, հավաքում է հիվանդի բժշկական պատմությունը և կազմում է բուժման պլան:
- Հիգիենիկ մաքրում՝ բերանի խոռոչի նախապատրաստման համար:
2. Իմպլանտի տեղադրում
- Իմպլանտի տեղադրումը տևում է 20-40 րոպե՝ տեղային անզգայացմամբ:
- Անհրաժեշտության դեպքում տեղադրվում է ժամանակավոր պսակ:
3. Վերականգնման փուլ.
- Իմպլանտի սերտաճման համար պահանջվում է 3-6 ամիս (ստորին ծնոտի դեպքում՝ 3-4 ամիս, վերին՝ 5-6 ամիս):
4. Կայունացման փուլ
- Իմպլանտի վրա տեղադրվում է մշտական պսակը:
Իմպլանտացիայի գինը կախված է բազմաթիվ գործոններից՝ կիրառվող նյութերից, անհրաժեշտ իմպլանտների քանակից և բժշկի որակավորումից:
Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ իմպլանտացիան այսօր արդեն ավելի մատչելի է:
- Բարձր որակ.
Կատարելագործված մոտեցում ամենաբարդ դեպքերում:
- Հակասթրեսային միջավայր.
Անհարմարավետության նվազեցում՝ հատուկ մեթոդներով:
- Տեխնոլոգիական պլանավորում.
Բուժման ընթացքը կանխատեսելի և արդյունավետ է:
-Սեփական ատամնատեխնիկական լաբորատորիայի առկայություն
Իմպլանտացիան ապահովում է առողջ, գեղեցիկ ու կայուն ժպիտ:
Elix Clinic կենտրոնում տեղադրվող իմպլանտների արժեքներին կարող եք ծանոթանալ այստեղ․