Իմպլանտացիան այսօր շատ պահանջված է ողջ աշխարհում: Միլիոնավոր մարդիկ արդեն տեղադրել են իմպլանտներ և զգացել դրանց առավելությունները: Իմպլանտները տեսքով և զգացողությամբ փոխարինում են բնական ատամներին:
Այնուամենայնիվ, շատ մարդիկ վախենում են օգտագործել կորցրած ատամները վերականգնելու ամենաառաջադեմ մեթոդը, և օգտագործում են շարժական կամ կամրջային պրոթեզներ։ Իմպլանտներն այսօր աշխարհում համարվում են կորցրած ատամները փոխարինելու լավագույն տարբերակը:
♦ Պատճառը թիվ 1 - Էսթետիկա
Իմպլանտները գույնով և ձևով կարող են տարբերել բնական ատամներից միայն ատամնաբույժները` հետազոտության ժամանակ: Կամուրջներն ու շարժական պրոթեզները տարբերվում են բնական ատամներից, և տարբերությունը նկատելի է անզեն աչքով։
♦ Պատճառ 2 - Զգացողություններ
Հեշտ է ընտելանալ իմպլանտներին, մեկ երկու օր հետո պացիենտը դադարում է դրանք զգալ որպես օտար մարմին, ինչը իմպլանտացիայի առավելություններից է։ Առավել «առաջադեմ» շարժական պրոթեզներն ու կամուրջները բերանի խոռոչում մնում են որպես «օտար» կառուցվածքներ:
♦ Պատճառ 3 - Լնդեր
Ատամների իմպլանտացիայի ժամանակ կատարվում է լնդերի անհատականացում, որպեսզի փափուկ հյուսվածքներն ու լնդերը, ինչպես նաև ատամները, բնական տեսք ունենան: Նաև իմպլանտը պաշտպանվում է թքի և վարակի ներթափանցումից։ Եվ կամուրջները, և շարժական պրոթեզները փոխում են լնդերի ուրվագիծը:
♦ Պատճառ 4 - Ծանրաբեռնվածություն
Ատամների իմպլանտացիան ապահովում է ոսկորների լարվածության օպտիմալ մակարդակը, ինչը կանխում է դրա ատրոֆիան: Սա նշանակում է, որ մյուս ատամները կորցնելու ռիսկը նվազում է։ Պրոթեզների այլ տեսակներ սրում են ոսկրային կորուստը և ոսկորի փոփոխություններն ակնհայտ են դառնում:
♦ Պատճառ 5 - Սննդի ընդունում
Իմպլանտների օգնությամբ կարելի է ցանկացած մթերք ծամել՝ առանց ատամի կոտրվելու վտանգի։ Ինչպես շարժական, այնպես էլ կամրջային ատամնաշարը երբեմն կարող է ընկնել կոշտ սնունդ ծամելիս:
♦ Պատճառ 6 - Տեղադրման պրոցես
Ատամների իմպլանտացիայի ժամանակ կարիք չկա կողքի ատամները հղկել, ինչը նշանակում է, որ դրանք կորցնելու վտանգ չկա: Կամուրջների տեղադրման ժամանակ հաճախ նման անհրաժեշտություն է առաջանում, ինչը երբեմն հանգեցնում է այլ առողջ ատամների վնասմանը։
♦ Պատճառ 7 - Երկարակեցություն
Լավագույն արտադրողները իմպլանտների համար տալիս են ցմահ երաշխիքներ: Պսակը պետք է փոխվի ոչ ավելի, քան 10 տարին մեկ անգամ։ Նույնիսկ ամենաժամանակակից կամուրջները ծառայում են ոչ ավելի, քան 5-8 տարի: Շարժական պրոթեզները պետք է փոխարինվեն գրեթե ամեն տարի։
♦ Պատճառ 8 - Խնամք
Իմպլանտները նույն խնամքի կարիքն ունեն, ինչ բնական ատամները, և լրացուցիչ խնդիրներ ու անհարմարություններ չեն առաջացնում:
♦ Պատճառ 9 - Ֆունկցիոնալություն
Իմպլանտացիայի առավելությունն այն է, որ դուք կարող եք վերականգնել կորցրած ատամների ցանկացած քանակ՝ մինչև ամբողջ ատամնաշարը։ Իմպլանտների օգնությամբ լիովին վերականգնվում է ինչպես էսթետիկան, այնպես էլ ծամելու ֆունկցիան։
♦ Պատճառ 10 - Կանխարգելում
Իմպլանտները կանխում են կորցրած ատամների կողքին գտնվող ատամների շարժունակությունը, ինչն օգնում է խուսափել պարոդոնտալ հիվանդությունից։
Elix Clinic կենտրոնում պրոֆեսիոնալ մասնագետները օգտագործում են նորարարական տեխնոլոգիաներ, փորձ և գիտելիքներ՝ ձեզ մատուցելու կատարյալ ժպիտ, որի մասին դուք երազել եք:
Մոռացեք ատամնաբուժական խնդիրների մասին Elix Clinic-ի ստոմատոլոգների օգնությամբ: