Իմպլանտների տեղադրում I Իմպլանտների արժեք I Իմպլանտ

Ատամների իմպլանտների տեղադրում

Ատամնային իմպլանտների տեղադրման ժամանակ Elix Clinic-ի մասնագետները երաշխավորում են օգտագործվող նյութերի բարձր որակն ու հուսալիությունը: 

Մենք աշխատում ենք բարձորակ իմպլանտներով և արտադրողի կողմից սահմանած չափորոշիչներով: Այսօր ժամանակակից համակարգչային տեխնիկան օգնում է իրականացնել ամբողջական ճշգրիտ ախտորոշում։

Իմպլանտատները համարվում են ատամների բացակայությունը վերականգնելու ամենահարմար միջոցներից մեկը,որի վրա էլ հետագայում վերականգնվելու են մշտական ատամները։

Ատամների իմպլանտ տեղադրելու համար բժիշկ-մասնագետը.

➤ Անցկացնում է նախնական հետազոտություն և կատարում ախտորոշում։ 
➤ Ընտրում է անզգայացման տեսակը:
➤ Կատարում է բերանի խոռոչի նախապատրաստում իմպլանտացիային և տեղադրում իմպլանտատը։
➤ Պատրաստում է պսակ և վերջնական ֆիքսում այն։
➤ Իմպլանտատի տեղադրումը միջինում տևում է ոչ ավելին, քան կես ժամ և գրեթե անցավ է:

Գործընթացը կարող է իրականացվել մեկ կամ երկու փուլով. 

➤ Առաջին դեպքում իմպլանտատը տեղադրվում է ատամի հեռացումից անմիջապես հետո, եթե այն հնարավոր չէ վերականգնել և ծանրաբեռնվում շապիկով։Սա նվազեցնում է ցավը և կրճատում բուժման ժամանակը:
➤ Երկու փուլով տեղադրվելիս իմպլանտը նախ ներդրվում է ծնոտի մեջ, իսկ հետո դրա վրա տեղադրվում է հենարան։ Սա ավելի հուսալի և արդյունավետ է:
Յուրաքանչյուր փուլի առանձնահատկությունները և տևողությունը կախված են դրանց բարդությունից և հենց պացիենտից, նրա օրգանիզմի արձագանքից:

Ատամնաբուժական իմպլանտների տեղադրումն ունի մի շարք առավելություններ.

➤ Այն կարող է կանխել ծնոտի ոսկորների ատրոֆիան, եթե ընթացակարգը ճիշտ իրականացվի:
➤ Իմպլանտներն արտադրվում են բուժառուի բնական ատամներին համապատասխան,
դրանք տեղադրվում են այնպես, որ ծնոտի վրա ճնշումը համաչափ լինի, տեղադրումը չի պահանջում առողջ կրող ատամների վնասում:
➤ Իմպլանտի տեղադրումը շատ դեպքերում դառնում է ավելի շահավետ, քան առանձին առանձին ոչ հուսալի ատամնային բուժումները:
➤ Ճիշտ խնամքի դեպքում իմպլանտները կարող են ծառայել ողջ կյանքի ընթացքում՝ բարելավելով ձեր արտաքին տեսքը և բարձրացնելով ձեր ինքնավստահությունը: 

Ինչու՞ ընտրել իմպլանտացիան Elix Clinic-ում. 

«Elix Clinic» Ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է իմպլանտների ընտրության և տեղադրման ծառայությունների ամբողջական փաթեթ: Ստոմատոլոգները երկար տարիներ աշխատում են գերմանական, կորեական, ֆրանսիական, շվեյցարական և ամերիկյան իմպլանտների համակարգերով։ Նրանք կկարողանան ընտրել ձեր համար որակի և գնի առումով ամենահարմար տարբերակը։

Ինչպես նաև կլինիկային կից գործում է ատամնատեխնիկական լաբորատորիա, ինչը հնարավորություն է տալիս շատ սեղմ ժամկետներում կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները:

Elix Clinic ստոմատոլոգիական կլինիկան տրամադրում է ծառայությունների մեծ շրջանակ, այդ թվում՝ ընդհանուր ատամնաբուժություն, ատամնաբուժական իմպլանտացիա, իմպլանտի վրա հիմնված պրոթեզներ, վինիրների տեղադրում, բրեկետների տեղադրում, կծվածքի ուղղում և այլն:

Մնացեք կապի մեջ մեզ հետ

© 2024 Elixclinic | All rights reserved.