Կոսմետոլոգիայում բոտուլինոթերապիան կիրառվում է վաղուց և ունի մեծ պահանջարկ հաճախորդների կողմից: Միջամտության ժամանակ օգտագործվում են բարակ ասեղներ, որոնց օգնությամբ նյութը ներարկվում է մաշկի տակ գտնվող փոքր մկանների մեջ։ Հենց այս մկաններն են, որ կծկվելիս կնճիռներ են սառաջացնում ճակատի, աչքերի անկյուններում, քթի շրջանում և քթի վերին շրթունքի վրա:
Ընթացքը անզգայացնելու համար օգտագործվում են տեղային անզգայացնող միջոցներ, որոնք առաջին հերթին կիրառվում են մաշկի վրա: Նյութը սկսում է գործել միջինում 7-14 օր հետո: «Բոտոքսի» ազդեցության տակ առաջանում է մկանների շարժողական ակտիվության թուլացում։ Նուրբ և խորը կնճիռները հարթվում են, իսկ մաշկի մակերեսը դառնում է հարթ։
Elix Clinic‑ը Երևանում առաջարկում է բոտոքսի պրոցեդուրաներ լավագույն բժիշկների կողմից՝ օգտագործելով սերտիֆիկացված նյութեր։
Բոտոքսի գինը Երևանում միջինում սկսվում է 15.000 դրամից մեկ փոքր հատվածի համար, իսկ վերջնական արժեքը կախված է ներարկվող միավորներից։ Elix Clinic‑ում հասանելի են նաև ապառիկ տարբերակներ։
Արդյունքը պահպանվում է միջինում 4‑6 ամիս, իսկ հետո հնարավոր է կրկնել պրոցեդուրան։
Այո՛, բոտոքսը կիրառվում է նաև հիպերհիդրոզի՝ թևատակերի և ափերի ուժեղ քրտնարտադրության բուժման համար։
Առաջին արդյունքները տեսանելի են 3‑5 օր անց, իսկ վերջնական ազդեցությունը՝ 10‑14 օր անց։