Ձգտելով պահպանել գրավիչ տեսք և բարելավել մարմնի ուրվագծերը՝ շատերը դիմում են բոտուլինոթերապիայի կոսմետոլոգիայում: Այսպես է անվանվում՝ բոտուլինումային տոքսին՝ A տիպի ներարկման պրոցեդուրա: Նյութի ազդեցության տակ մկանները թուլանում են, և արդյունքում միմիկական կնճիռները հարթվում են։ Բոտուլինի տոքսինի ներարկման տեղում դրա գործողության ընթացքում կնճիռներ չեն առաջանում։ Բոտուլինոթերապիայի ներարկումները հիմնականում օգտագործվում են դեմքի կնճիռները հեռացնելու համար։ Նման ներարկումները արագ տեսանելի արդյունք են տալիս, կարճ ժամանակում դեմքը երիտասարդանում է։
Բոտուլինում տոքսինը գործում է ժամանակավոր, այն չի կուտակվում օրգանիզմում, աստիճանաբար դուրս է գալիս օրգանիզմից։
Վիճակագրության համաձայն՝ աշխարհի բնակչության 30%-ը տառապում է հաճախակի գլխացավերից։ Գոյություն ունեն գլխացավերի տարբեր տեսակներ, սակայն բոտոքսի բուժումը վերաբերում է հատկապես հաճախակի գլխացավերին(լարվածության ցավեր):
Բոտուլինումի տոքսինի ներարկումները 3 ամսվա ընթացքում թեթևացնում են գլխացավերը, իսկ որոշ դեպքերում նաև ընդմիշտ վերացնում: